Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեզնից յուրաքանչյուրին ճնշում է մթնոլորտի սյունը

Մարտ 18,1999 00:00
qami

Մթնոլորտի սյունը ճնշում է առաջին հերթին պատգամավորներին։ Այս ճնշումը օրենսդիր այրերն զգացին հատկապես այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ համարձակվեցին սառեցնել էլեկտրաէներգիայի սակագները։ Այս որոշումն անթաքույց դուր չեկավ ՀՀ նախագահին, եւ նա իր մամուլի խոսնակի միջոցով հաղորդեց, թե տվյալ օրենքի ընդունումը ճիշտ չէ եւ ինքը պատրաստ է իր վետոն դնել համապատասխան տեղում։ ՀՀ նախագահի վերոհիշյալ վերաբերմունքը մեկնաբանելու համար դիմեցինք օրենքի նախագծի հեղինակ Էդ. Եգորյանին եւ Վահագն Խաչատրյանին։

Էդվարդ Եգորյան.– Այն ինչ-որ առաջ ստվերային էր, հիմա բացահայտ նախագահը ճնշում է գործադրում ԱԺ-ի վրա։ Ի դեպ, նա վետո կարող է դնել երկրորդ ընթերցումից հետո, արդեն վերջնականապես ընդունված օրենքի վրա։ Այդ կարծիքը մինչեւ երկրորդ ընթերցումը հայտնելը նշանակում է ճնշում։ Ուղղակի լավ է, որ ճնշման աղբյուրը բացահայտվեց։ Ես պատրաստվում եմ նորից դիմել ժողովրդին, որ ժողովրդի օգնությամբ ընդունենք օրենքը նաեւ երկրորդ ընթերցմամբ, այնուհետեւ ժողովրդին կդիմենք, որպեսզի նախագահի վետոն հաղթահարվի։ Այդ ճնշումը կոմպենսացնելու միակ ճանապարհը, կարծում եմ, ժողովուրդն է։ Պարզ դարձավ, որ ժողովուրդը բավականին ուժ ունի եւ այդ ուժը պետք է գործադրի իր հարցերը լուծելու համար։

Վահագն Խաչատրյան.– Համենայնդեպս, ես կուզեի, որ նախագահն այդպիսի բաներ չասեր։ Եթե ասելիք ունեին, գային եւ մեկ անգամ եւս փորձեին այստեղ հիմնավորել։ Բայց քանի որ հիմնավորող չկար կամ հիմնավորումը թույլ էր եւ առավել եւս՝ մեր հարցականները դեռեւս մնացել էին նոյեմբերին, երբ որ քննարկում էինք։ Ես ինքս համոզված եմ, որ, իրոք, այդ սակագների բարձրացումը տեղին չէր եւ հիմնավորված չէր։ Իրականում այս սակագինը, որ դրված է, բավականին բարձր է։ Եվ բարձր է, որովհետեւ ժողովուրդը չի կարողանում վճարել։ Թող խնդիրն այսպես նայեն։ Ի տարբերություն շուկայական այլ ապրանքների, էլեկտրաէներգիան յուրահատուկ ապրանք է, սա ստիպված պետք է առնեն, բայց այդ գնով էլ չեն կարողանում առնել։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031