Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

Մարտ 18,1999 00:00
Robert Qocharyan

Հայոց գիտնականներին երեկ հյուրընկալված ՀՀ նախագահը համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին միայն այն ժամանակ, երբ համոզվեց, որ դրանք էլեկտրաէներգիայի սակագներին չեն առնչվում։ Իսկ մենք միայն ցանկանում էինք ճշտել ՀՀ նախագահի կարծիքը ԵՊՀ-ի եւ թուրքական համալսարանի միջեւ կնքված համաձայնագրի վերաբերյալ՝ մասնավորապես եւ նման համագործակցությունների նկատմամբ՝ ընդհանրապես։ Պատասխանն այս էր. «Ընդհանրապես ես համարում եմ, որ կապեր ստեղծելու եւ զարգացնելու առումով որեւէ սահմանափակումներ մեր գիտական, ուսումնական հաստատությունների համար չպետք է լինեն»։

Ռոբերտ Քոչարյանի պատասխանը «Առավոտի» մյուս հարցին եւ գիտնականների հետ հանդիպման մանրամասները՝ 3-րդ էջում։

ԵՍ ՔՈ ՍԻՐՈՎ, ԴՈՒ՝ ՈՒՐԻՇԻ

Vazgen Manukyan

ԵՊՀ ուսանողների հետ իր երեկվա հանդիպման ժամանակ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը վարանելով ասաց, որ իրենք դիմել են ՀԺԿ-ին՝ դաշինք կազմելու նպատակով, բայց իրենց դիմումը չի ընդունվել։ Փոխարենը՝ իրենք էլ հրաժարվել են ԻՄ-ի հետ դաշինք կազմելու առաջարկից։

Մանրամասները՝ էջ 4։

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Syuniq

«Ինչպես ամբողջ հանրապետությունում՝ նույն հիմնախնդիրները կան նաեւ Սյունիքում։ Ի տարբերություն այդ ընդհանուր հիմնախնդիրների՝ Սյունիքն իր առանձնահատկություններն ունի։ Դրանք լրացուցիչ հիմնախնդիրներն են, որոնք լուծումներ են պահանջում»,- ասաց Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանը։

Այդ առանձնահատկությունների համառոտ շարադրանքը եւ Սյունիքի քաղաքական կյանքին առնչվող որոշ խնդիրների մասին՝ կարդացեք էջ 5։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031