Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՐՈՏԻԿ ԷՋԵՐԻՑ-1

Մարտ 17,1999 00:00
xorhrdaran

1993-ին ատոմակայանի վերաբացման վերաբերյալ ԳԽ փակ նիստում զեկուցողը Սեպուհ Թաշճյանն էր։ Նրան ուղղված բազմաթիվ հարցերից մեկն էլ սոցապ նախկին նախարար Նարինե Բալայանինն էր։ Նշենք, որ երկուսն էլ հայերենի իմացությամբ առանձնապես չէին փայլում՝ մեկը անգլիական կրթությամբ սփյուռքահայ, մյուսը՝ ռուսական կրթությամբ ղարաբաղցի։ Տիկին Բալայանի հարցն էր. «Պրն Տաշչյան, Դուք որ կանգնացրած լինեիք՝ հիմա կսեղմեի՞ք»։ «Հարկավ կսեղմեի»,- պատասխանել էր պրն Թաշճյանը։ «Եվ ինչ կլինի հետո՞»,- հարցրել էր տիկինը։ «Աղվոր կլինի»,- հուսադրել էր պարոնը։ «Շնորհակալություն։ Ես բավարարվեցի»,- երախտագիտությունն էր հայտնել տիկինը։

Պարզաբանենք, որ խոսքը քվեարկության կոճակները սեղմելու մասին էր, որոնց շնորհիվ էլ ԳԽ-ն ընդունեց ատոմակայանը վերաբացելու որոշումը։

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՐՈՏԻԿ ԷՋԵՐԻՑ-2

Մի օրենք երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ Նարինե Բալայանը ներկայացնում է առկա առաջարկները։ «Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ զեկուցել ձեզ, որ առաջին ընթերցումից հետո ով ինչ տվել է՝ ես մտցրել եմ»։ Ռաֆիկ Աբգարյանի առաջարկը չէր ընդունվել եւ նա անմիջապես խոսափողին է մոտենում. «Այդպես չի, տիկին Բալայան։ Իմս չեք մտցրել»։ Նարինե Բալայանի պատասխանն էր. «Պրն Աբգարյան, գայիք հանձնաժողովին լավ համոզեիք՝ Ձերն էլ մտցնեինք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031