Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց Էջմիածնի հեղինակություն Ճոյտ Հակոբը՝ ԱԺ ապագա պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Նա դժգոհություն հայտնեց մեր թերթում տպագրված ՀԺԿ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցից։ Երբ նրան բացատրվեց, որ պրն Հովհաննիսյանն է պատասխանում իր խոսքերի համար, նա խմբագրությունից զանգահարեց վերջինիս եւ խոստացավ «ամեն ձեւի նրա հարցերը լուծել»։
«Առավոտը» չի կասկածում, որ ա) Ճոյտը մեծ բարեգործ է եւ երկրապահ, բ) նա անպայման կընտրվի ԱԺ պատգամավոր՝ համալրելով պրոֆեսիոնալ խորհրդարանի ինտելեկտուալների համաստեղությունը, գ) այդպիսի հզոր մտավոր ներուժով մեր ԱԺ-ն վաբշե ծալած կունենա լյուբոյ Օքսֆորդ, Քեմբրիջ եւ Սորբոն։
ՎԱՏ ԼՈՒՐ 12-ՐԴ ԴԱՐԻՑ
Կարդացեք նաև
Այս ժամանակները սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռի շուրջ մեծ կռիվ ու աղմուկ էր, որովհետեւ կաթողիկոս էին ընտրում ոչ թե Աստծո կամքով կամ նկատի ունենալով [թեկնածուի] արժանավորությունը, այլ ուժով ու կարողությամբ, բարձր իշխանավորների [ցանկությամբ]։ Դա տեղի էր ունենում ոչ թե սուրբ հոգու հայտնությամբ, այլ պատահականորեն, բախտի բերմամբ, ոսկի եւ արծաթ տալով։ Այս օրերում՝ վիրավորված հրապարակից հեռացան սուրբ եւ առաքինի մարդիկ, եւ առաջ քաշվեցին տեր Հիսուս Քրիստոսի՝ Աստծո որդու, աչքից ընկածները։
ՄԱՏԹԵՈՍ ՈՒՌՀԱՅԵՑԻ
12-րդ դար