Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նոր ատենապետ է ընտրվել։ Ինչպես հայտնի է, մի քանի օր պաշտոնավարելով ընդամենը, մահացավ Եղիա Նաճարյանին փոխարինած Ա. Խաչատրյանը։ Այժմ այդ պաշտոնում է ընտրվել ԿԸՀ անդամ, հնչակյան Ջորջ Հակոբյանը, որը Վազգեն Կասեմճյանի թիմից է։
ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Օրերս ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում ժողով է անցկացվել՝ մարզադպրոցները բաժնետիրականացնելու խնդրով։ Հերթը հասել է մարզադպրոցներին, եւ եթե ընդունվի, ապա մեկ տարուց մարզադպրոցներին փոխարինելու կգան փող բերող օբյեկտները։
Կարդացեք նաև
ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ՀՀՇ վարչության անդամ Շահեն Պետրոսյանը եւ հայտնեց, որ ինքը Դուբայ չի մեկնել։ Թե ինչու է նա հրաժարվել իր, մեր տվյալներով, ստույգ մտադրությունից, հայտնի չէ։ Հավանական է, երեկվա համարում տպագրված մեր լուրի ազդեցության տակ։ Բոլոր դեպքերում, այսօր պրն Պետրոսյանը, իր խոսքերով, մեկնելու է Մոսկվա, իսկ թե այնտեղից որտեղ՝ նույնպես հայտնի չէ։ Հավանաբար, ամենաճիշտը կլիներ, որ պրն Սիրադեղյանը վերադառնար Երեւան՝ հնարավորություն տալով իր կուսակիցներին իրագործել մարդու հիմնական իրավունքներից մեկը՝ ազատ տեղափոխվելու իրավունքը։
ՈՉ ԹԵ ԹԵԼՄԱՆ, ԱՅԼ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Երեւանի քաղաքապետարանի կրթության բաժնից «Առավոտին» հայտնեցին, որ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Ժամկոչյանը նշանակվել է ոչ թե Թելմանի, այլ Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն։ Մինչեւ նշանակումը տիկին Ժամկոչյանը աշխատել է թիվ 162 դպրոցի փոխտնօրեն։