Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Մարտ 17,1999 00:00
Robert Qocharyan

Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կոմունիստների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն կկազմեն ձախ, սոցիալիստական կողմնորոշման ուժերը։

ՉԻ ԼԻՆԻ

evroxorhurd

Ըստ որոշ տեղեկությունների, Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ) Հայաստանի ներկայացուցիչ դառնալու լուրջ հավակնություններ է դրսեւորում Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որը Հայաստանի քաղաքացի չէ։ Տեղյակ աղբյուրները պնդում են, որ նրան երբեք չի հաջողվի զբաղեցնել այդ պաշտոնը։

ՄՀԵՐԻ ՀՈՒՅՍԸ

Mher Sedrakyan

Էրեբունու տարածքից պատգամավոր ընտրված Մհեր Սեդրակյանը, որը հայտնի է Թոխմախի Մհեր անունով, լուր էր առել, թե իր ընտրատարածքում է առաջադրվելու ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով, դա իր համար շահավետ է, որովհետեւ ՀՀՇ-ի Գեւորիկը պայքարելով Վահան Հովհաննիսյանի դեմ՝ կխանգարի նրան ու ինքը կընտրվի պատգամավոր։

ԵԳՈՐՅԱՆԸ ԵՐԿՄՏՈՒՄ Է

egoryan

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե աջ ուժերը պետք է բոյկոտեն խորհրդարանական ընտրությունները, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության եւ «Հայրենիք» պատգամավորական խմբակցության նախագահ Էդվարդ Եգորյանն «Առավոտին» ասաց, թե բոյկոտի հնարավորությունը չբացառելով հանդերձ՝ իրենք դեռեւս նման որոշում չեն ընդունել։ Ամեն ինչ կախված է առաջիկա ընթացքներից։ Եթե ոստիկանությունը կամ ՊՆ-ն ստորագրություններ հավաքեն իրենց նախընտրած կուսակցությունների օգտին, ապա Եգորյանի թիմը եւս կբոյկոտի ընտրությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031