Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

Մարտ 16,1999 00:00
namak

Օրեր առաջ մեր թերթում տպագրվեց մի թոշակառու կնոջ հոդվածն այն մասին, որ նա իրեն հասանելիք էլեկտրաէներգիայի փոխհատուցումն ուղարկել է ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանին։ Եվ այլեւս չի կարողանում տեղեկանալ, թե իր ուղարկած գումարը հասցեատիրոջը հասե՞լ է, թե՞ ոչ։

Երեկ էլ զարմացած՝ խմբագրություն էր զանգահարել ու հարցնում էր, թե արդյո՞ք հետաքրքրվող, արձագանքող չի եղել։ Մեր բացասական պատասխանն ավելի զարմացրեց տարեց կնոջը։ Նրա զարմանքն էլ մեզ զարմացրեց։ Էդ ե՞րբ է եղել, որ մի թոշակառուի նամակ այնպես հետաքրքրի մեր «բարձրագույն» իշխանավորներին, որ դեռ արձագանքեն էլ։ Եվ երեւի ընդունված բան է. եթե թոշակառու է, ուրեմն՝ պիտի բողոքի թոշակի քչությունից կամ ուշանալուց, եթե նպաստառու է, նպաստի չգոյությունից կամ անարդարացի բաշխվելուց, եթե վետերան է, վետերանների նկատմամբ անուշադրությունից կամ նրանց «չտեսնել տալու» հաջող ու անհաջող փորձերից։ Հավանաբար այս պատճառով էլ Ե. Մուրադովայի հոդվածն անարձագանք է մնացել։ Բայց սա, ինչպես ասում են, այդ դեպքը չէ։

Այս անգամ թոշակառուն ի՛ր մասին չի հոգում, այլ հարազատ կառավարության, ավելի ճիշտ՝ գերհարազատ բյուջեի մասին։ Ի վերջո, ի՞նչ վատ բան կա, եթե բյուջեի մասին հոգում է ոչ թե «շարքային» պարտաճանաչ հարկատուն, այլ մի «հասարակ մահկանացու» թոշակառու։ Չնայած ի՞նչ կարող է տալ մի թոշակառուն իր երկրի բյուջեին՝ հանապազօրյա հացից բացի։ Այս դեպքում՝ հանապազօրյա էլեկտրաէներգիան։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031