Մարտի 14-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական 9-րդ (արտահերթ) պատգամավորական ժողովի երկրորդ փուլը, որին մասնակցում էին ՀՌԱԿ բոլոր ակումբների ներկայացուցիչները։
ՀՌԱԿ պատգամավորական ժողովը քննության առավ կուսակցության Կանոնադրության մեջ մասնակի փոփոխություն կատարելու եւ ՀՌԱԿ մասնակցության մասին Ազգային ժողովի ընտրություններում օրակարգային հարցերը։
Պատգամավորական ժողովը համալրեց ՀՌԱԿ Հանրապետական վարչության եւ Դիվանի կազմը։ Այսուհետեւ կուսակցության Հանրապետական վարչությունը կազմված է 23 անդամներից։ Նրա աշխատանքները ղեկավարելու են ՀՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետներ Հարություն Կարապետյանը եւ Ռուբեն Միրզախանյանը։ Այս մասին է հայտնում ՀՌԱԿ մամլո դիվանը։
Մնում է, որ իրենց եղբայրների օրինակով բարիշեն նաեւ սփյուռքյան ՌԱԿ-ի ղեկավարները՝ դոկտոր Հայկաշեն Ուզունյանը եւ Հակոբ Գասարջյանը։
Կարդացեք նաև
ՎԱՏ ԼՈՒՐ
«Առավոտում» տպագրված «Արմենպրես» գործակալության լուրն ավետում էր, որ Լոռվա մարզի 4000 ընտանիք դրամական վարկեր կստանան իրենց անավարտ շինարարությունները շարունակելու համար։ Այս լուրը խանդավառությամբ ընդունած միամիտ լոռեցիների համար ճշտենք, որ իրականում 1999 թ. պետբյուջեով Վանաձորին այդ նպատակով հատկացվել է 150 մլն դրամ, որը կբավականացնի ընդամենը 60 դիմորդի։