Հակառակ նրան, որ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն ասել էր, թե իրենց կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով ընդամենը երկու թեկնածու է ներկայացնելու՝ իրեն եւ Հայկ Բաբուխանյանին, կուսակցությունը որոշել է մեծամասնական ընտրակարգում հանդես գալ չորս թեկնածուով՝ երկու ՍԻՄ-ական կառաջադրվեն շրջաններում։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Ի ԴՈՒԲԱՅ
Այսօր ՀՀՇ վարչության անդամներ Շահեն Պետրոսյանն ու Անդրանիկ Հովակիմյանը մեկնում են Դուբայ՝ տեղում Վանո Սիրադեղյանին իրավիճակը ներկայացնելու համար։ Ասենք նաեւ, որ ՀՀՇ տարածքային երկու կազմակերպություն՝ Շենգավիթի եւ Աբովյանի, պահանջել են Վանո Սիրադեղյանի հրաժարականը։ Այդպիսի քայլի է պատրաստվում ՀՀՇ-ական եւս մի քանի կազմակերպություն։ Բոլորն անհամբեր սպասելու են, թե ինչ պատգամով կվերադառնան Դուբայ մեկնած վարչության անդամները։
Կարդացեք նաև
ՊԱՍԱԽԱԽՏԸ
Չնայած ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որպես ճշմարիտ հավատացյալ, պաս է պահում, այնուամենայնիվ՝ լրագրողներից մեկը նրան տեսել է ձու ուտելիս։ Հիշեցնենք, որ պասի ընթացքում արգելվում է կենդանական ծագում ունեցող սննդամթերքի օգտագործումը։
ՆՇԱՆԱԿՈՒՄ
Յուրի Բախշյանի կինը նշանակվել է Թելմանի անվան դպրոցի տնօրեն։