«Երկրորդ ուժային նախարարը նման բացահայտ հայտարարություններ չի արել, որ ինքն իր վրա պատասխանատվություն է վերցնում որպես տվյալ կազմակերպության հովանավոր, եւ հնարավոր է, որ «Օրինաց երկրի» գործունեության արդյունքները վերագրվեն Հանրապետական կուսակցությանը»,- կանխատեսեց ՀԺԿ վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ հենց «Օրինաց երկրի» հովանավորն է ՆԳ եւ ԱԱ նախարարը, եւ դրա հետեւանքն է, որ Արտաշատում, Էջմիածնում եւ այլուր այս կուսակցության ակտիվիստները սերտորեն համագործակցելով ՆԳ բաժինների հետ՝ արդեն իսկ գործի են գցել ընտրակաշառքների մեխանիզմը։
Մանրամասները՝ 4-րդ էջում։
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ Է՞Լ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼՈՒ
Կարդացեք նաև
ԱԺ մի քանի պատգամավորներ տիրապետում էին նույն տեղեկատվությանը, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն էլ է փորձելու ապագա խորհրդարանում իր պատգամավորներն ունենալ։ Եվ այդ նպատակով էլ հովանավորելու է Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կազմակերպության եւ ՍԻՄ-ի շուրջ ձեւավորվող դաշինքը։ «Ա1+»-ին տված իր հարցազրույցում ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը կտրականապես հերքեց այդ լուրերը:
ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿ ՄԱԿ-Ի ՀԱՇՎԻՆ
ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը Արթիկ քաղաքում անցյալ տարվա վերջին շահագործման է հանձնել 40 բնակարան։ Հասկանալի է, բնակարանները կառուցվել են փախստականների համար։ Սակայն հայկական հնարամտության արդյունքում 14 բնակարան տրվել է տեղաբնակներին։ Այսպիսով խախտվել է միջազգային մեկ պայմանագիր եւս։
Ավելի մանրամասն կարդացեք 7-րդ էջում։