Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 13,1999 00:00
lav lur

Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել երկու ռազմագերիների եւ մեկ պատանդի փոխանակություն։ Ադրբեջանը Ղարաբաղյան կողմին է հանձնել 42-ամյա ռազմագերի Դավիթ Նազարյանին եւ 1938 թվի ծնված Բաբկեն Սահակյանին։ Իրենց հերթին ԼՂՀ իշխանությունները ազատ են արձակել ռազմագերի Ակիր Ահմեդովին։ Վերջինս, ԼՂՀ տարածքում դիվերսիոն գործողություններ ծավալելու համար, ղարաբաղյան դատական մարմիների կողմից ավելի վաղ դատապարտվել էր գնդակահարության։ Սակայն ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը, նկատի ունենալով գերու անբավարար առողջական վիճակը, հրամանագիր էր ստորագրել նրան ներում շնորհելու մասին։ Փոխանակման արարողությունը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ Աղդամի հատվածում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

ՎԱՏ ԼՈՒՐ

«Ազգային վերածնունդ», «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական, «Հայ Դատ» կուսակցությունները բաժանվեցին Հայկոմկուսից՝ դրանով իսկ փլուզելով կոմունիստների կողմից ղեկավարվող ժողովրդահայրենասիրական միությունը։ Այդ երեք կազմակերպությունների հայտարարության մեջ ասված է. «Ցավով արձանագրում ենք, որ Սերգեյ Բադալյանը բացարձակապես մոռացավ միության գոյության մասին, ոչ մի գործնական աշխատանք չտարավ միության հզորացման ուղղությամբ։ Ավելին՝ նպաստեց միության քայքայմանը, պառակտմանը։ Սակայն դա չխանգարեց նրան՝ մերթընդմերթ օգտագործելու միության անունն իր անձի համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031