Տեր Հուսիկ Լազարյանը եւ ՀՀՇ վարչության մի խումբ անդամներ մոտ օրերս պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։ Նրանք եւս մտադիր են չմասնակցել ՀՀՇ վարչության նիստերին, բայց փոքր-ինչ այլ պայմանով՝ քանի դեռ Վանո Սիրադեղյանը չի վերադարձել Հայաստան։
«ՅԱՇԻԿՈՎ» ԴԻՄՈՒՄ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐՈՒՄ»
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը, հավանաբար, մարտի 19-ին տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը, որը կհաստատի նախընտրական ծրագիրը։ Արթուր Բաղդասարյանի վկայությամբ, իրենք ունեն 21 հազար անդամ, եւ շուրջ 2 հազար պատվիրակ կմասնակցեն համագումարին։ Մի խոսքով, ձեռքի տակ «Օրինաց երկիր» ընդունվելու «յաշիկով» դիմումներ կան։
Կարդացեք նաև
ՄԱՐՏԻ 19-ԻՑ ԱՉՔՆԵՐԴ ԼՈՒՅՍ
«Ար» հեռուստաընկերության ղեկավար Մերուժան Տեր-Գուլանյանն «Առավոտին» հայտնեց, որ մարտի 19-ից իրենք եթեր են դուրս գալու 12-րդ մետրային ալիքով, որի հաղորդակի հզորությունը 5 կվտ է։ Մինչեւ հիմա «Ար»-ը եթեր է դուրս գալիս 3-րդ մետրային ալիքով՝ հաղորդակի հզորությունն՝ ընդամենը 1 կվտ։ Այս հաճույքն «Ար»-ին արժեցել է 35 հազար դոլար։