Եվրոպայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որտեղ հավանություն է տրվում Հայաստանի կողմից ընդունված եւ Ադրբեջանի կողմից կտրականապես մերժված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկներին։
Կարդացեք էջ 5։
ԲՈՒԺՈՒՄԸ ՍԿՍՎԵՑ
Կարդացեք նաև
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Երեւանի հիվանդանոցներից մեկում սկսվել է ՍՊԻԴ-ով հիվանդ Նիկոլայ Կոլեսնիկովի եւ 4 հայաստանցիների բուժումը «Արմենիկումի» միջոցով։ «Առավոտի» թղթակից Մարգարիտ Եսայանը այցելելով հիվանդանոց՝ ստացավ դրա հաստատումը։
Նրա ռեպորտաժը՝ 3-րդ էջում։
2 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՈՒՅՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ
Թեպետ «Հանրապետական» կուսակցության ղեկավարները հերքում են, թե կուսակցության անդամների նախնական ցուցակ գոյություն ունի ընտրությունների համար, սակայն «Առավոտին» հայտնի է դարձել, որ Իջեւան-Դիլիջանի ընտրատարածքում կա հանրապետական առնվազն երկու թեկնածու՝ մեկը Ջեմմա Անանյան է, մյուսը՝ Գեւորգ Դավթյանը (ալրաղացի Գեւորգը), որը 96-ի սեպտեմբերի 26-ին ակտիվ դեր ուներ ընդդիմությանը սաստելու գործում։
ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի, թույլատրվում է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցին ծանոթանալ ՀՀ պետական գաղտնիքներին։ Տպավորություն է ստեղծվում, թե Համաշխարհային բանկի նախկին ներկայացուցիչը Հայաստանում մինչ այդ ՀՀ պետական գաղտնիքներին ծանոթ չէր։