Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ պրն Ժորա Վարդանյան, դիմում ենք ձեզ, կոչ անելով չեղյալ համարել «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի մի խումբ աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին որոշումը, ինչը հնարավորություն կընձեռի ընդհատելու «ՀՀ»-ի լրագրողների նկատմամբ անօրինական որոշումների շղթան եւ լիովին կհամապատասխանի մամուլի ազատության սկզբունքին։
Իրավացի չենք համարում թերթի աշխատակիցների վարքը որպես աշխատանքային կարգապահության խախտում գնահատելը, քանի որ նրանց քայլերը բողոքի ձեւ էին թերթի գլխավոր խմբագրի նշանակման հարցում իրենց՝ որպես «ՀՀ» համահիմնադիրների, իրավունքները ոտնահարելու դեմ։
Օրենսդրության անկատարությունը, որ թույլ է տալիս անտեսել լրագրողների իրավունքները, եւ այդ իրավունքների պաշտպանության կոնկրետ մեխանիզմներ չի նախատեսում, չպետք է հիմք դառնա Սահմանադրական ազատությունների եւ միջազգային նորմերի անտեսման համար։
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝ «Արմենպրես» գործակալության տնօրեն
Կարդացեք նաև
ԱՎԵՏ ԴԵՄՈՒՐՅԱՆ՝ «Առկա» գործակալության տնօրեն
ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ՝ Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ
ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ