Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԺ-Ծ – հ!

Մարտ 12,1999 00:00

ԻԺ-Ծ – հ! «Անի» հյուրանոցն էլ սեփականաշնորհվեց։ Նոր տերերը ամերիկահայեր են, որոնք իրենց սեփականությանը պատրաստվում են տեր կանգնել մարտի 28-ին։ Իսկ մինչ այդ «Անի» հյուրանոցի տնօրեն Ադամ Փափազյանը (որը նաեւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի փեսան է) եւ առեւտրի ու արդյունաբերության նախարարը հրաման են տվել փակել հյուրանոցի ռեստորանները, սենյակներից հավաքել սպիտակեղենը, մի խոսքով՝ հյուրանոցը «կազմուպատրաստ» հանձնել նոր տերերին։ Գնող կողմը կոլեկտիվին խոստացել է վճարել 2 տարվա աշխատավարձի 50 տոկոսը։ Ասում են, որ արդեն ոչ մի զբոսաշրջիկի թույլ չեն տալիս մնալ հյուրանոցում։ Երեկ էլ 20 հոգու մերժել են։ Տնօրեն պրն Փափազյանը, ճիշտ է, հերքեց այս լուրը, բայց հաստատեց հյուրանոցն ամսի 28-ին հանձնելու լուրը։ Նա չգիտեր, թե ինչ գումարով է սեփականաշնորհվել հյուրանոցը (ավելի ստույգ՝ գիտեր, բայց չասաց)։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել