Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Մարտ 12,1999 00:00
dimum

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետեւյալ նամակով.

Պարոն նախագահ, մեզ մտահոգում են լրագրող Տիգրան Հայրապետյանի մահվան հանգամանքները։ Ըստ մեր տեղեկությունների՝ մարտի 9-ին, կեսգիշերին մոտ, Տիգրան Հայրապետյանը ավտոմեքենայի հարվածի զոհ է դարձել։ Ծանր վնասվածքներով նա հիվանդանոց է տարվել, որտեղ եւ մահացել է քիչ ժամանակ անց։

Տիգրան Հայրապետյանը 35 տարեկան էր, հայտնի լրագրող, Երեւանի ստրատեգիական հետազոտությունների Ազգային Կենտրոնի փոխտնօրեն։ «Նոր ուղի» թերթի խմբագիր էր, աշխատել էր «Ազգ», «Մոլորակ», «Օրագիր», «Առավոտ» օրաթերթերում, ինչպես Ազգային հեռուստատեսությունում որպես քաղաքական մեկնաբան։ Հայտնի է իր կրիտիկական դիրքորոշմամբ իշխանության նկատմամբ։

Տիգրան Հայրապետյանը ակտիվորեն աջակցել է ընդդիմության թեկնածու Աշոտ Բլեյանին, երբ նա իր թեկնածությունն էր առաջարկել 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

Բազմաթիվ հանգամանքներ մտածել են տալիս, որ դա դժբախտ պատահար չէր՝ լրագրողն ընկել է լայն եւ լուսավոր փողոցում, նա մայթին էր մոտ, դժբախտ պատահարի վայրում չկան հարվածի ոչ մի հետքեր, ինչը խոսում է այն մասին, որ վարորդը չի արել ոչինչ՝ զոհին բախվելուց խուսափելու համար։

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը դիմում է Ձեզ՝ լրագրողի մահվան հանգամանքները բացահայտելու համար։ Առաջարկում ենք այս քննությունը վերցնել Ձեր հսկողության տակ եւ, առանց հետաձգելու, լույս գցել գործի վրա։

Հարգանքներով՝ Գլխավոր քարտուղար

ՌՈԲԵՐ ՄԵՆԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031