Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ ՆԱ, ՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ

Մարտ 12,1999 00:00
Armen Rustamyan

Ռուբեն Խուրշուդյանին Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնում միաձայն վերընտրելու փաստը ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, ՔԽ-ում Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսպես մեկնաբանեց. «Ըստ ՔԽ-ի կանոնագրի, ամիսն առնվազն մեկ անգամ պիտի հավաքվենք։ Որոշեցինք հենց այդպես անել, քանզի մինչ օրս շաբաթը մեկ էինք հավաքվում։ Նախընտրական այս շրջանում ավելի հաճախ չէինք կարող հավաքվել։ Ուստի որոշեցինք նրան վերընտրել»։

Միթե կուսակցությունները կարող էին բավարարված լինել նրա գործունեությունից։ Ռուբեն Խուրշուդյանի պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում որեւէ որոշում չեղավ, որը արժանանար հասարակության ուշադրությանը։ «Ընդհանուր առմամբ, այո՛, գոհ ենք նրա գործունեությունից,- ասաց Արմեն Ռուստամյանը եւ պարզաբանեց,- Քաղաքական խորհրդում ընթացքի մեջ են հայեցակարգային որոշ խնդիրներ, որոնք ժամանակ պահանջող հարցեր են։ Քննարկումներից դուրս մնացած շատ հարցեր այժմ նույնպես ընթացքի մեջ են, որոնց արդյունքն, անշուշտ, կերեւա։ Իհարկե, ավելի շատ սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրների շուրջ փաստաթղթեր ընդունվեցին։ Բնական է, վիճակն այնպիսին է, որ այդ խնդիրներն են դարձել ավելի առաջնահերթ։

Ինչեւէ, Ռուբեն Խուրշուդյանի գործունեությունից առանձնապես դժգոհություն չկա։ Իհարկե, որոշ բաներ կան, որ կարելի էր բարելավել, Քաղաքական խորհրդին թարմ շունչ հաղորդել, այդ մարմինն ավելի ֆունկցիոնալ դարձնել։ Բայց այս պահին հարմար գտանք, որ լավ կլինի ինքը մնա ու շարունակի»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031