Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՑՈՒՑԱԿ ՉՈՒՆԻ

Մարտ 12,1999 00:00
Andranik margaryan

«Առավոտի» նախորդ համարում տպագրվել էր տեղեկատվություն Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ։ Այդ կապակցությամբ Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանն ասաց հետեւյալը. «Այն, ինչ տպագրված է «Առավոտ» թերթում, չի համապատասխանում իրականությանը։ Դուք դրա մասին երեկ հարցրեցիք ինձ, ես պատասխանեցի՝ եթե դուք այդպիսի ցուցակ ունեք, խնդրում եմ, ինձ էլ փոխանցեք։ Դուք դա անձամբ տալու փոխարեն, տպագրել եք թերթում։ Մինչդեռ մենք չենք խոսել ցուցակի մասին եւ այսօր դա պատրաստ էլ չէ, որպեսզի հրապարակենք»։

ԲԱ՞Ն Է ՊԱՏԱՀԵԼ

bjshkakan

Ըստ որոշ տեղեկությունների, նորից սրվել են հարաբերությունները Բժշկական համալսարանում։ Ռեկտոր Վիլեն Հակոբյանը պատրաստվում է մի խումբ կադրերի ազատել աշխատանքից։ «Առավոտի» լրատուն այն կարծիքին է, որ Բժշկականի ռեկտորը սովորաբար այդպես է վարվում, երբ իր դիրքերը թուլանում են։ Ըստ երեւույթին վրա է հասել նրա ազատվելու ժամանակը։

ՆԱԽԱՊԵՍ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԵՐ

Tigran Hayrapetyan

Տիգրան Հայրապետյանը «Առավոտի» մի թղթակցի եւս, ինչպես իր շատ այլ ծանոթների, մանրամասն պատմել էր, թե ինչպես են անցած տարվա աշնանը փորձել «գործ սարքել» իր վրա։ Իրավապահ մարմինները նրան բերման էին ենթարկել, մեկ օր պահել, եւ այդ ընթացքում նրան ներկայացրել էին 5 անձանց ցուցմունքներ, ըստ որոնց, ջազի փառատոնի փակման գիշերը Տիգրան Հայրապետյանն էր վիճաբանության մեջ մտնելով՝ լիճը հրել մի երիտասարդի, որը տեղում մահացել էր։ Երբ Տիգրան Հայրապետյանն ապացուցել է, որ այդ օրն ուրիշ վայրում է եղել, քննիչը հարցրել է. «Իսկ որտե՞ղ էիք դուք Աղվան Վարդանյանի եւ Արարատ Զուրաբյանի կռվի ժամանակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031