Երբ Դավիթ Զադոյանին դիմեցի տարածքային կառավարման որոշակի հարցեր պարզաբանելու համար, նախարարը կատակով ասաց, թե նախընտրում է, որպեսզի օպերատիվ խնդիրների մասին հարցում արվի։ Այնուամենայնիվ, հարցը հետեւյալն էր՝ խոսակցություններ կան, թե շուտով ազատվելու են Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը եւ Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը։
– Ճիշտ ասած, ես չգիտեմ, թե ո՞վ որտե՞ղ ի՞նչ է խոսում։ Եթե ավտոբուսում եւ տրամվայում են դրա մասին խոսում՝ մարդիկ են, իրենց կարծիքն են ասում։ Վայոց ձորի մասին ես այդպիսի բան չեմ լսել, իսկ պարոն Գոմցյանի մասին խոսակցություններն իմ ականջին էլ են հասել։ Նրա մասին մտածում ենք, գուցե թե ժամանակն է այլ աշխատանքի տեղափոխել։
– Իսկ ձեր կարծիքով, նա ո՞ր ոլորտում ավելի լավ կդրսեւորվի։
– Ինձ թվում է՝ նա արհեստավարժ է եւ բոլոր ոլորտներում էլ կարող է աշխատել։
Կարդացեք նաև
– Իսկ ո՞վ է փոխարինելու Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանին։
– Ում հրամանը տան։
– Իսկ դուք ունե՞ք նախընտրելի թեկնածուներ։
– Հարցը քննարկում ենք, թեկնածուներ կան, փորձում ենք լավագույնին ընտրել։ Թե դա որքանով կհաջողվի՝ կյանքը ցույց կտա։
Ա. Զ.