Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 11,1999 00:00
lav lur

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն «Առավոտին» ասաց, թե իր տպավորությամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու է նույնպիսի մի անակնկալ, ինչպիսին էր Կարեն Դեմիրճյանի հաջող մասնակցությունը նախորդ տարվա նախագահական ընտրություններին։ Հրանտ Խաչատրյանը տեսակետ հայտնեց, թե այդ անակնկալը մատուցողն իրենք են լինելու, այսինքն՝ ԳիԱրՔՄի-ի, ՍԻՄ-ի եւ Արտաշես Գեղամյանի «Միաբանություն» կազմակերպության միացյալ դաշինքը։ Հրանտ Խաչատրյանն ասաց նաեւ, թե այդ միությունը, ըստ երեւույթին, կհաղթահարի 5 %-ի շեմը եւ դեռ մի բան էլ ավելին ձեռք կբերի։ Նա որոշակիացրեց նաեւ, որ չեն ուզում քաղաքական այնպիսի դաշինքների մեջ մտնել, որոնք կկաշկանդեն իրենց, ասենք՝ քաղաքական գործընկերների մասին «Փանջունու անկյունում» որեւէ բան չտպագրելու առումով։

ՎԱՏ ԼՈՒՐ

Ճիշտ են Կոտայքի մարզի 300 ՀՀՇ-ականների դժգոհության եւ կազմակերպությունից հեռանալու մասին լուրերը հարցն ուղղեցինք մարզային կառույցի ղեկավար, Աբովյանի քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանին։ «Դժգոհություն կա, բայց ես թույլ չեմ տա»,- պատասխանեց պրն Ոսկերչյանը։ Իսկ անձամբ պատրաստվում է մեկ երկու օրից հայտարարություն անել վարչությունում իր գործունեությունը սառեցնելու մասին, մինչեւ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի վերադարձը։ Գրիգոր Ոսկերչյանը չի պատրաստվում հետեւել Սամվել Գեւորգյանի եւ Կարապետ Ռուբինյանի օրինակին, կարծելով, թե դեռեւս կարելի է փորձել հաղթել ներսից։ Վախենանք, որ ՀՅԴ, ՀՀՇ եւ ԱԺՄ սառած անդամների նման առատությունից մեր քաղաքական դաշտում հավերժական սառույցների գոտի կառաջանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031