Հայաստանում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Վարդան Ալոյանից տեղեկացանք, որ սկսվել է Նիկոլայ Կոլեսնիկովի բուժման գործընթացը։ Երեկ, Նիկոլայն ընդհանուր բուժհետազոտությունների է ենթարկվել դիագնոստիկ կենտրոնում։ Ինչ վերաբերում է նրան ուղեկցող՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Ալեսիա Նոսովային, ապա նա մոտ օրերս կմեկնի Մոսկվա, երկու շաբաթ անց Երեւան վերադառնալու պայմանով։ Իսկ թե որ լաբորատորիայում կանցկացվի Նիկոլայ Կոլեսնիկովի բուժումը՝ ազգային անվտանգությունը դեռեւս խիստ գաղտնի է պահում։
ՎԱՏ ԼՈՒՐ
Մի քանի օր առաջ «Առավոտը» լուր էր տպագրել, թե Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն ընտրություններում պաշտպանելու է Արտաշատի գինու եւ կոնյակի գործարանի տնօրեն, իր եղբայր Ջոնիկին։ Արարատի մարզպետն «Առավոտին» ասաց, թե նախ իր եղբոր անունը ոչ թե Ջոնիկ է, այլ Հենրիկ, եւ երկրորդ, քանի որ վերջինս իր ավագ եղբայրն է, ապա ինքը կարող է միայն խորհուրդ տալ, բայց ոչ ստիպել՝ առաջադրիր թեկնածությունդ, կամ՝ ոչ։ Էս մարզպետների խոսքը վերջերս բոլորովին բանի տեղ չեն դնում։