Երեկ գիշեր մահացավ տաղանդավոր քաղաքագետ, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, «Առավոտի» մշտական հեղինակ Տիգրան Հայրապետյանը։ ՆԳ եւ ԱԱ նախարարության պաշտոնական ամփոփագրում ասված է, որ Բաղրամյան փողոցում նրան վրաերթի է ենթարկել մի անհայտ ավտոմեքենա, եւ կատարվում է նախաքննություն։
Երկուշաբթի Տիգրանը եկել էր խմբագրություն եւ բերել իր վերջին հոդվածը, որը կարող եք կարդալ 2-րդ էջում։
ՀՀԿ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՆԵ՞Լ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
«Առավոտը» խնդրեց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին մեկնաբանել Ալբերտ Բազեյանի հայտարարությունը, ըստ որի ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին է ընդգրկելու ընտրացուցակում եւ դա Արմեն Դարբինյանը չէ. «Կարծում եմ, որ պրն Բազեյանի այն միտքը, որ պոտենցիալ վարչապետներ կամ ԱԺ նախագահներ կարող են լինել ամեն մի քաղաքական կուսակցության ցուցակում՝ մեկնաբանության կարիք չունի եւ որեւէ կերպ չի հակասում այն ակնհայտ ճշմարտությանը, որ վարչապետ նշանակելը կամ պաշտոնից ազատելը նախագահի բացառիկ իրավունքն է»։
Կարդացեք նաև
ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ…
Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով զեկուցող իտալացի սոցիալիստ Դմիտրյու Վոլչիչը Երեւանում եղած ժամանակ հանդիպել է նաեւ Արշակ Սադոյանին։ Զրույցի ավարտին մեր հյուրը Արշակ Սադոյանին ասել է. «Դուք ոչ թե քաղաքական գործիչ եք, այլ պոետ»։ Իսկ թե ինչպես է դա պատահել՝ Արշակ Սադոյանը կպարզաբանի «Առավոտի» վաղվա համարում։
ԽՈՍՔԵՐՈՎ ՍԵՎԱՆԸ ՉԻ ԼՑՎԻ
Վերջին տարիների ընթացքում Սեւանի հիմնախնդրին նվիրված գիտաժողովների եւ սեմինարների վրա ծախսվել է 600 հազար դոլար։ Անկասկած մարդիկ թյուրիմացության մեջ են, քանի որ ուզում են Սեւանը խոսելով լցնել։ Որքան էլ ջրալի լինեն գիտաժողովում հնչած մտքերը, միեւնույն է, Սեւանին այդ ջուրը բոլորովին հարկավոր չէ։
Սեւանի հիմնախնդիրների մասին կարդացեք 3-րդ էջում։