Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ

Մարտ 09,1999 00:00
Kasya Abgaryan

Երեկ «Առավոտի» խմբագրությունը հետեւյալ բովանդակության նամակ ստացավ. «Յարգելի Պարոնայք, Յետադարձ ակնարկ մը, որը կը վերաբերի ազնիւ Տիկ. Կասիա Աբգարիանին. Կը փափաքինք Ձեր ուշադրութեան հրաւիրել հետեւեալը, Երբ Տիկ. Կասիա Աբգարեանը Հայաստան եկաւ ունէր բաձառիկ դիրք Ուաշինկդոնի ամէնաբարձր խաւին մէջ, չափազանց գնահատուած եւ յարգուած։ Օտար թերթեր Տիկ. Աբգարեանը անուանած են Երիտասարդ Հայ Մարկարէթ Թաչըրը։

Տիկ. Աբգարեանը Հայաստան եկաւ ոչ դիրքի ոչ աթոռի եւ ոչ ալ նիւթի համար այլ հայրենիքին անշահախնդիր ծառայելու նպատակով։ Այս պատուական հայ Տիկինը իր հայրենասիրութիւնը ցոյց տուած է իր գործունէութեամբ, սկսեալ երկրաշարժի օրերէն։ Անկախութեան առաջին երկու դժուար տարիներուն աշխատեցաւ Հայաստան, ետին ձգած իր հանգստաւէտ կեանքը. կարելի չէ ուրանալ հայրենիքին բերած մեծ օգնութիւնը։ Ինչ որ արտասահմանի նոր սերունդին հրաշալի օրինակ է։

Արտասահմանը օրը օրին կհետեւի Ձեր քայլերուն։ Շատ լաւ պիտի ըլլար աւելի լուրջ մօտեցում։ Հաճեցէք լաւ ճանչնալ եւ ուսումնասիրել անձը։ Մի փորձէք շահագործել իր համեստ կեցուացքը. մեր արժէքները գնահատել գիտնանք։ Ձեր վարմունքը պէտք է ըլլայ քաջալերական արտասահմանի նոր սերունդին։

Փետրուար 14, 1999, ՍՓԻՒՌՔ»

Կասիա Աբգարեան՝ շատ աղւօր եւ անուշիկ տիկին մը ըլլալով, կը կարծինք, Սփիւռքի պաշտպանութեան կարիք բնաւ չունի։ Մարտ 5, 1999 Հաեաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031