Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՂ ՊԱՅԹԵՆ

Մարտ 09,1999 00:00
Liza Chaxaryan

Բոլորս դատավոր ենք, ու մեր հավակնոտ ծանրությունից էս անտեր հողը ճկռել ու տնքում է։

88-ի փետրվարից էս կողմ լեզուներս բացվել է, ու հույս չկա, որ մի պահ գոնե կլռենք ու հայելու մեջ ամեն մեկս մեզ կնայենք։ Չէ, ժամանակ չունենք լռելու. փոխադարձ «մերկացումների» պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Բոլորս առանձին-առանձին անմեղ ենք նորածնի պես, միասին՝ մեղսագործների մեծ բանակ։ Արդյունքում՝ վարկաբեկված ենք բոլորս ու մեզ հետ էլ մեր ձեռքը կրակն ընկած էս երկիրը։ Իսկ պատճառը շատ է պարզունակ. անկեղծ չենք։ Անկեղծ չենք ոչ միայն իրար հետ, անկեղծ չենք նույնիսկ ինքներս մեզ հետ։

Վե՞րջը։ Դե, վերջը՝ ոնց որ միշտ է եղել։ Հերթական մեծ ու փոքր կորուստների ժամանակակիցը դառնալու «պատիվը» կունենանք, կնստենք էդ մեր կորուստների մեծ կույտի գլխին ու «մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է» ճշմարտության խորը, շա՜տ խորը, շա՜տ-շա՜տ խորը գիտակցությամբ մի կուշտ կողբանք։ Աշխարհի բոլոր ազգերը նախանձից կպայթեն, որ մենք այսքան միասնական ենք, էլ չեմ ասում, որ շատ հավանական է՝ պատմական այդ բարենպաստ պահը սրությամբ զգա մի հայ կին ու մի Խորենացի ծնի հետագա սերունդներին մեր ողբը հազարամյակների պատմություն ունեցող ազգին վայել մակարդակով փոխանցելու համար։

Մոտավորապես այսպես. «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, որ էսքան ու էսքան դատավոր ունես ու ոչ մի զղջացող»։

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031