Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 09,1999 00:00
Vahagn Xachatryan

Վահագն Խաչատրյանը հաստատեց այն տեղեկությունը, որ երբ Բենուր Փաշայանը ռեկետի համար ձերբակալված էր՝ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ԱԺ պատգամավորների ստորագրություններն էր հավաքում Ալեքսան Ավետիսյանը։ Մինչդեռ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանի դիրքորոշման կամ այս նախաձեռնության մասնակից լինելու վերաբերյալ պատգամավորը չկարողացավ որեւէ տվյալ մտաբերել։ Իրավիճակի փոփոխությանը զուգահեռ ոչ միայն հանցագործություններն են դառնում բարեգործություններ, այլեւ արթնանում է փոխնախարարների սերը ժամանակին հետապնդվող չեմպիոնների նկատմամբ։

ՎԱՏ ԼՈՒՐ

paxstakan

Արցախի փողոցի վրա գտնվող փախստականներով բնակեցված հանրակացարանում գրեթե նախնադարյան կարգեր են։ Հեռախոսն այստեղ չտեսնված-չլսված հրաշք է եւ նույնիսկ մահամերձ մարդուն որեւէ բժշկական օգնություն հնարավոր չէ հրավիրել այդ պատճառով։ Վերջին երկու ամսվա ընթացքում հանրակացարանում արդեն 2 մարդ է մահացել։

Փախստականների անփոփոխ խնդիրների եւ մարտի 8-ի մասին կարդացեք 7-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031