Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ով կտիրանա Խնկո-Ապորը

Մարտ 09,1999 00:00
xnko apor gradaran

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության ոլորտում մի նոր թափուր աշխատատեղ է ակնկալվում։ Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրինուհու աթոռի հնարավոր «թափուրության» լուրերն արդեն տրոփել են տալիս այն զբաղեցնել ցանկացողների սրտիկները։ Ի դեպ, բոլոր հավակնորդները կանայք են։ Ընդ որում, խոսվում է, որ որպես գրադարանի տնօրեն մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը միայն իր քրոջն է պատկերացնում։ Ասում են նաեւ, որ ՀՀ վարչապետի տիկինն էլ դեմ չէ զբաղեցնելու այդ աթոռը։

Բանն այն է, որ գրադարանի ներկայիս տնօրեն Ռուզան Տոնոյանը մեկ ամսով արձակուրդ էր վերցրել եւ մեկնել ամուսնու՝ Վանո Սիրադեղյանի մոտ։ Քանի որ նրա Հայաստան գալը կախված է ամուսնու «բուժման ընթացքից», տիկին Տոնոյանը դիմում է հղել Ռոլանդ Շառոյանին՝ իր արձակուրդը երկարաձգելու խնդրանքով։ Նախարարության հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ դիմումը բուն հասցեատիրոջը չի հասել, քանի որ դիմումում արձակուրդը երկարաձգելու իրավական որեւէ փաստարկ չկար։ Հաշվի առնելով, որ վերջերս աշխատանքից бесцеремонно ազատվեց Արամ Մանուկյանը, նախարարի ջենթլմենության հետ որոշակի հույսեր չենք կապում։ Եվ մեզ թույլ ենք տալիս ենթադրելու, որ Ռուզան Տոնոյանը աշխատանքից կազատվի ոչ թե իրավական հիմքից զուրկ դիմում ներկայացնելու, այլ ամենեւին ուրիշ պատճառներով։ Քանի որ գրադարանի կոլեկտիվն էլ դրսից որեւէ մեկին ընդունելու ցանկություն չի դրսեւորել, դժվար է ասել, թե ինչպես եւ ով կդառնա նոր տնօրեն։ Իսկ թե դաշնակցական նախարարի սկզբունքայնության դրսեւորումով որքան կբարձրանա ՀՅԴ-ի ռեյտինգը, որոշ ժամանակ անց կներկայացնի Ահարոն Ադիբեկյանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031