«Երկրապահ» խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանի ունեցած տեղեկություններով, ԱԺ ընտրություններում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն առաջադրելու է իր թեկնածությունը, եւ նրան պաշտպանելու է ՀՅԴ-ն։
ՆԱԽԿԻՆ ՄԻԼՊԵՏԸ ՆԱԽԿԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԴԵՄ
Ազատություն եւ Կոմիտաս պողոտաների Արաբկիրի համայնքի ընկած տարածքում մտադիր է դեպուտատության թեկնածու առաջադրվել տարածքի նախկին միլպետը՝ Արմեն Մխիթարյանը։ Նրա ամենալուրջ մրցակիցները, ըստ երեւույթին, Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունից կլինեն։ Դեռեւս հայտնի չէ այդ ընտրատարածքում նախկին 26 կոմիսարների անվան շրջանի շրջկոմի առաջին քարտուղար Ռուբեն Միրոյա՞նն է քվեարկվելու, թե՞ Կանազի տնօրեն Ռոբերտ Ենգոյանը։
Կարդացեք նաև
11-ՐԴ «ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
Ըստ երեւույթին, նոր անդամով կհամալրվի «Հայրենիք» պատգամավորական խումբը։ Նեղ շրջանակում նման ցանկություն է արտահայտել Լոռվա նախկին մարզպետ Հովհաննես Մատինյանը։ Նա կլինի «Հայրենիքի» 11-րդ անդամը։
ԲՐԵՆԴԻՆ ԿՈՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ
Երեւանի կոնյակի (բրենդիի՞) գործարանի տնօրինությունը հայտնում է, որ 1999 թ. փետրվարին Մոսկվայում կայացած «Prodexpo-99» վեցերորդ միջազգային տոնավաճառին, որին մասնակցում էին 200-ից ավելի արտադրողներ, «Երեւանի կոնյակի գործարան» ՊՓԲ Ընկերության արտադրանքն արժանացավ բարձր գնահատականների։
Հերթական մեդալները շահեցին հանրահայտ կոնյակներ՝ «Նաիրին»՝ ոսկի եւ «Դվինը»՝ արծաթ։