Մարտի 5-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում ավարտվեց Արմեն Տեր-Սահակյանի գործից առանձնացված 10 անդամների դատավարությունը։
Ի վերջո, երկար ձգձգումից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանը (դատավոր՝ Տարիել Մանուկյան) վճռեց՝ Դերենիկ Խուրշուդյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, ամբողջ գույքի բռնագրավմամբ, Արտակ Հակոբյանին՝ 3 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվեց ՀՀ նախագահի համաներման մասին որոշումը, եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեց, Հայկազ Աշխատոյանին՝ 5 տարվա ազատազրկման՝ անձնական ունեցվածքի բռնագրավմամբ, Գուրգեն Մանուկյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, Արմեն Սինդոյանին՝ 5 տարվա ազատազրկմամբ՝ անձնական ունեցվածքի կեսի բռնագրավմամբ, Արայիկ Հակոբյանին՝ 8 տարի ազատազրկման, Սամվել Չապուխյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական ունեցվածքի կեսի բռնագրավմամբ, Հովհաննես Գաբրիելյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ գույքի մեկ քառորդի բռնագրավմամբ, Մհեր Գալստյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, Էսմա Զաքարյանին՝ 6 տարվա պայմանական (5 տարի փորձաշրջան պիտի անցնի) եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Նշենք, որ բոլոր ամբաստանյալները պատիժը կկրեն խիստ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում։
Ա. ԼԱՎՉՅԱՆ