Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՉԷ

Մարտ 06,1999 00:00

Միջազգային կազմակերպությունների գործունեությունն Արցախում, գնալով ավելի է ակտիվանում։ Ընդ որում, պետք է նշել՝ նրանց մի մասը գրասենյակ չունենալով Արցախում, փորձում է Ղարաբաղում ծրագրեր իրականացնել երեւանյան մասնաճյուղերի միջոցով։ Դրանց թվին է պատկանում նաեւ «Ֆելմիքեռ» (թարգմանաբար՝ «Հոգատարություն ընտանիքի նկատմամբ») կազմակերպությունը։ Այն նպատակ ունի որոշակիորեն օժանդակել առողջապահության ոլորտին, մասնավորապես՝ կյանքի կոչել մոր եւ մանկան առողջությանը միտված ծրագրեր։

Վերջերս Ստեփանակերտում կազմակերպության հովանավորությամբ ԼՂՀ բժիշկների եւ բուժքույրերի համար սեմինար-պարապմունքներ անցկացրին ՀՀ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի աշխատակիցները։ Կենտրոնի մանկաբույժ Ս. Հարությունյանը հայտնեց, որ «Ֆելմիքեռ» կազմակերպության ծրագիրը երեք ուղղություն ունի.

1) ծննդատների վերականգնում, վերակառուցում,

2) սեմինարների եւ ուսուցողական պարապմունքների կազմակերպում,

3) անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել հանրապետության ծննդատներին։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ

marzadahlich

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով ավարտվեց թիվ 78 դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքները։ Սպորտդահլիճի հարթ տանիքը փոխարինվել է լանջավորի, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 10.600 ԱՄՆ դոլար է։ Արժեքի 10%-ը ներդրել է դպրոցի համայնքը, 30%-ը «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպությունը։ Շինարարությունն իրականացրել է «Մուշական-97» ՍՊԸ-ն։

1998թ. հունվարին Փարիզում Շառլ Ազնավուրի բարեգործական համերգից եւ ճաշկերույթից գոյացած 950 հազար ԱՄՆ դոլարով «Ազնավուրը՝ Հայաստանին» կազմակերպությունը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ իրականացնում է դպրոցների վերանորոգման եւ կառուցման 43 ծրագիր։ 20 ծրագիր արդեն ավարտվել է, 15-ը ընթացքի մեջ է։

ՀՍՆՀ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել