Լրահոս
Օրվա լրահոսը

Պատի՞վ, թե՞ պատիժ

Մարտ 06,1999 00:00
veteran

Վերջապես Հայաստանի կառավարությունը 1998 թ. դեկտեմբերին ընդունեց որոշում Հայրենական պատերազմի վետերանների մասին։

Բացի գործող արտոնություններից, վետերանների սոցիալական վիճակը «բարելավելու» համար առատաձեռն կառավարությունը որոշում ընդունեց վետերաններին վճարել ամսական 1750 դրամ՝ անվանակոչելով «պատվավճար», ի դեպ, արդեն երրորդ ամիսն է՝ ոչ միայն չի վճարվել գումարը, այլ հայտնի չէ, թե ով պետք է վճարի եւ երբ։ Ընտանեկան նպաստի անցնելու համակարգից հետո վետերաններից շատերը ոչ միայն չօգտվեցին այդ համակարգից, ընդհակառակը՝ նրանք զրկվեցին էլեկտրաէներգիայի դիմաց մինչ այդ ստացած 1500 դրամից։ Այդպիսով, 1750 պատվոդրամից մնում է 250 պատժադրամ։ Թե որքանով բարելավվեց վետերանների սոցիալական վիճակը, թողնում ենք այդ որոշման հեղինակների խղճին։

ԱՐՏԱՇԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ

Հայրենական պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ,

ք. Արտաշատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031