Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՆՐԻ ՄԵՋ ՄԱՀԱԲԵՐ ՄԱՆՐԷ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Մարտ 06,1999 00:00
panir

«Իզվեստիայի» ս.թ. փետրվարի 26-ի համարում պատմվում է հազվադեպ հիվանդության համաճարակի մասին, որի մեղավորն են փայտանման մանրէները՝ «լիստերիա» անվանումով: Դրանք հայտնաբերվել էին ֆիննական «Միլկա» ընկերության փաթեթավորված կարագի տուփերում: Հիվանդությունը հայտնաբերվեց 18 մարդկանց մոտ, որոնցից երեքը մահացան: Շտապ միջոցներ ձեռնարկվեցին՝ կարագն արտադրող գործարանը փակվեց, հատուկ քննություն էր անցկացվում: Սակայն ողբերգական պատմությունը դրանով չավարտվեց՝ լիստերիաները հայտնաբերվել են «էպուազ» եւ «սումենտրեն» տեսակների պանիրներում, որոնք քչաքանակ են արտադրվում:

Այնուամենայնիվ, Ֆրանսիայում լիստերիոզի երեք դեպքերը իշխանության կողմից միանգամից արձագանք ստացան: Ֆաբրիկան փակ է, պանիրը հանված է վաճառքից: «Մեղավոր» տեսակների պանիր արտադրելն արգելել է նաեւ հարեւան Բելգիան:

Ֆրանսիական պանիրները, ինչպես նաեւ ֆինլանդական կարագը, ռուսաստանյան խանութներում հազվադեպ չեն: Ինչպես յուրաքանչյուր ապրանքի իմպորտի ժամանակ պետություն բերվելիս, դրանց որակը սանիտարական մարմինների հսկողության տակ է: Մինչ այդ, Ֆինլանդիայում վարակվածներից մեկն է մահանում: Փորձագետները եզրակացրել են, որ լիստերիաներով են վարակված ոչ միայն 7 եւ 10 գրամանոց տուփեր /դրանք սրճարաններ, ռեստորաններ եւ հիվանդանոցներ են բերվում/, այլեւ փաթեթավորման սարքավորումները: Բակտերիաներ են հայտնաբերված ավտոմատներում, որոնք 500 գրամանոց տուփեր են արտադրում խանութների համար: Բակտերիաներ կան նաեւ այն կարագի մեջ, որն արդեն Հելսինկի է ուղարկված: Ֆինլանդիայի սննդամթերքի հսկողության կառավարությունը կարգադրել է վաճառքից հանել ամբողջ կարագը, որը Կոկոլա քաղաքում գտնվող «Միլկա» գործարանն է արտադրում:

Մարդկանց միջոցով լիստերիոզը չի փոխանցվում՝ վարակվել կարելի է անասնաբուծության մթերքներից, տան կենդանիներից, հավերից, մանր կրծող կենդանիներից՝ եթե չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները: Առողջացած մարդը դեռ երկար ժամանակ կարող է բակտերիա տարածող լինել: Հնարավոր է՝ նման աշխատողից ֆիննական գործարանի եւ Ֆրանսիայի պանրի ֆաբրիկայի փաթեթավորման սարքավորումներ է անցել բակտերիան:

ԻԶՎԵՍՏԻԱ

Այս թարգմանությունը ձեր ուշադրությանը ներկայացնելիս հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Հայաստանում վաճառվող կարագի մի զգալի մասը ֆիննական ծագում ունի: Ամեն դեպքում, հարկավոր է զգույշ լինել նաեւ ֆրանսիական պանրի ընտրության հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031