Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՂԱՍ ԼԱՎ ԷՐ, ՎԱՏ ՉԷՐ»

Մարտ 06,1999 00:00
vandak

Ինչպես արդեն գրել էինք, Արծրուն Մարգարյանի թիկնապահներից մեկի՝ Արմեն Խաչատրյանի մայրը դիմում էր ներկայացրել ՀՀ նախագահին՝ որդուն տեսակցելու թույլտվություն ստանալու համար։ Նախագահը չէր արձագանքել։ Փոխարենը տիկին Վարդուհուն երեկ առավոտյան զանգահարել են ՆԳ եւ ԱԱ նախարարությունից եւ ասել, որ ինքը կարող է տեսակցել որդու հետ։ Թույլտվությունը տվել էր ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, որին տիկին Վարդուհին խնդրեց իր մեծ շնորհակալությունը հայտնել։ Վարդուհի Ջանինյանի կարծիքով, Արմենի առողջականն ու տեսքը «լավ էր, վատ չէր»։ Գոնե արտաքինից այդպիսի տպավորություն էր։ Երկուստեք կուշտ լաց լինելուց հետո, Արմեն Խաչատրյանը մորն ասել էր, որ ինքը առհասարակ չգիտի, թե ով է սպանության «հեղինակը»։ Երդվել է իր հոր շիրիմով, որ ինքը չի սպանել եւ ոչնչից տեղյակ չէ։ Հաջորդ տեսակցության մասին Արմենի մորը ոչինչ չեն ասել։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ՈՒՏՈՂՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

qveatertik

«Մարդու իրավունքներ 96-98» հասարակական կազմակերպությունների միությունը մարտի 5-ին իր հարկի տակ կազմակերպել էր «կլոր սեղան»՝ ի պաշտպանություն խորհրդարանական ընտրությունների։ Բացելով միջոցառումը, միության նախագահ Ռուբեն Թորոսյանը տեղեկացրեց, որ, ըստ ամենայնի, մայիսի 30-ի ընտրությունները նույն սցենարով են գնալու, ինչ ձեւով որ անցան նախկին ընտրությունները։ Ռ. Թորոսյանն այնուհետեւ ներկայացրեց Ազգային ժողովի 1999 թ. ընտրությունների օրինականությունն ապահովելու կապակցությամբ կոչի նախագիծը՝ ուղղված ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին։

«Կանայք հանուն արդարության եւ ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ռուզան Շիրինյանի ելույթը վերաբերում էր 1998 թ. ընտրություններին կատարված ընտրական խախտումներին։ Նա շեշտեց, որ եղել է շուրջ 36 տեղամասերի փոխնախագահ եւ ապշեցուցիչ կեղծիքներ է հայտնաբերել եւ գործը հանձնել դատախազություն։ Նա մեղադրանքների շարան ուղղեց Էդուարդ Եգորյանի հասցեին, որը 1995 թ. սովորեցրեց, թե ինչ է ընտրությունը։ Ռ. Շիրինյանը մի փաստ էլ նշեց, որ բոլորիս մոտ զարմանք առաջացրեց։ Այն է՝ «հանձնաժողովում ընտրված էին այնպիսի մարդիկ, որոնք կարողանում էին քվեաթերթիկներ ուտել»։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031