Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 06,1999 00:00
cexaspanutyun

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանը ընդունել է հայոց ցեղասպանությունը եւ հրաժարվել թուրքագիտական ամբիոն բացելու առաջարկից։ Սա որակվում է որպես տեղի հայ համայնքի հաջող լոբբինգի արդյունք։ Անշուշտ, Հայ դատի այս խոշոր նվաճումը Հայաստանի իշխանությունների հստակ արտաքին քաղաքականության արդյունք է եւ ՄԱԿ-ում նախագահ Քոչարյանի ելույթի արձագանք։ Վստահ ենք, որ այդ քայլով նոր զարկ է տրվելու հայ-միչիգանյան ռազմավարական դաշինքի ամրապնդմանը։

ՎԱՏ ԼՈՒՐ

qimprom

Փետրվարի վերջին վարչապետ Արմեն Դարբինյանը ստորագրել է մի որոշում, ըստ որի Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարանի պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու համար կազմավորվել է նոր հանձնաժողով։ Նախագահն է արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանը։ Մյուս երեք անդամներն են՝ Էդվարդ Սանդոյանը, Պավել Ղալթախչյանը եւ Վահրամ Ավանեսյանը։

Առանձնացնելով հիշյալ գործարանն ամբողջ համալիրից, կառավարությունը կտրուկ իջեցնում է գինը։ Հաջորդ Ազգային ժողովը անցյալում կատարված սեփականաշնորհման սխալների մասին խոսելու եւս մի նյութ ստացավ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031