ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանն անցած շաբաթ հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունն ունի վարչապետի իր թեկնածուն, բայց հրաժարվեց բացահայտել նրա անձը, նշելով, թե դա քաղաքական գաղտնիք է: Ըստ «Առավոտի» փորձագետների, այդ անձնավորությունն ունի Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական գիտելիքները, Կարեն Դեմիրճյանի փորձը, Աշոտ Մանուչարյանի պալատական խարդավանքներին ծանոթության աստիճանը, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի վճռականությունն ու մորուքը:
Համայնքապետերը
Տարբեր ձեւով են այդ գործիչներն ընդգրկվելու նոր Ազգային ժողովի մեջ: Ոմանք անձամբ՝ «զոն նայելը» թողնելով մերձավորներին ու բարեկամներին: Ոմանք՝ հակառակը. իրենց մերձավորներին ուղարկում են կոճակ սեղմելու՝ անձամբ շարունակելով «նալոգ հավաքել» իրենց թաղի, համայնքի կամ մարզի բոլոր քիչ թե շատ փողաբեր հիմնարկներից /երբեմն «բաժնետեր» լինելու քաղաքակիրթ քողի տակ/, եւ այդ «նալոգի» չնչին մասը հեռուստախցիկների առաջ ցուցադրաբար բաժանելով մի քանի տասնյակ կարիքավորների՝ մեծ բարեգործի կեցվածքով:
Գեւորիկը
Կարդացեք նաև
Ինչպես 90 թվականին Կոմկուսը, այնպես էլ այսօր ՀՀՇ-ն, արդարացիորեն «գցած է հասարակության քացու տակ»: Թե ինչ է լինելու 10 տարի հետո, ոչ ոք չգիտի: Բայց այսօր մնացել են ամենագաղափարականները՝ այդ թվում նաեւ ԱԺ-ի մուտքի մոտ պատգամավորներից փող հավաքող Գեւորիկը: Խորհրդարանական ընտրություններում նա պատրաստվում է մրցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հետ, որին, պետք է ենթադրել, աջակցելու են դաշնակցության Սփյուռքի կառույցները: Այդ իսկ պատճառով վերջինիս շանսերն ավելի գերադասելի են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ