Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԳՈՄՑՅԱՆԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ

Մարտ 04,1999 00:00
Ararat Gomcyan

Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը՝ ի տարբերություն որոշ այլ մարզպետների, բավական քաջ է ու խիզախ։ Մեր այն հարցին, թե դատախազությունից իրեն չե՞ն այցելել՝ ստուգումներ անցկացնելու նպատակով եւ, առհասարակ, ինքը իր ո՞ր կարգավիճակին է կողմնակից՝ մարզպետ լինելո՞ւ, թե՞ չլինելու, ասաց.

– Էդ հարցն՝ ուղղված Շիրակի մարզպետ Գոմցյանին՝ կմնաք, թե ոչ, սխալ հարց է։ Շիրակի մարզպետն՝ ընդհանրապես եւ Գոմցյանը՝ մասնավորապես, միշտ կա, որովհետեւ նա աշխատում է մի ոճով, որի վերջին 9-10 տարում, ցավոք, սայլի անիվները քառակուսի են, բայց ինքն այդ սայլը տանում է առաջ։ Էս՝ մեկ։ Հետո՝ մնացած հարցերում, կյանքը ցույց կտա. կապրենք՝ կտեսնենք։ Բայց ես ասում եմ այսպես՝ կաշխատենք՝ կտեսնենք։

Նյութում ոճական սխալներ չկան։ Պարզապես պրն Գոմցյանը նախընտրում է իր մասին երրորդ դեմքով խոսել։

ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻՉԸ ԻՐԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Fadey Tachatich

– Պրն Սարգսյան, գիտական (եւ ոչ միայն այդ) շրջանակներում զարմանում են, որ խորհրդարանում Ձեր ձայնը չի հնչում։ Մասնավորապես, «Գիտության եւ կրթության մասին» օրենքի քննարկումների ընթացքում ամբիոնից բառ չեք ասել։

– Ես ելույթ եմ ունեցել հանձնաժողովի նիստին։ Մենք մեր բոլոր առաջարկությունները գրավոր ներկայացրել էինք, դրանք բոլորն էլ ընդունվել են։

– Ինչո՞ւ ավելի ակտիվ չեք խորհրդարանի դահլիճում։

– Ես չեմ սիրում ավել խոսել. ասում եմ այն, ինչ պետք է։ Եթե մեր առաջարկություններն ընդունվել են, էլ ինչո՞ւ խոսեմ։ Ինձ ցույց տալ չեմ սիրում։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031