Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 04,1999 00:00
Viktor dallaqyan

«Առավոտի» նախորդ համարներից մեկում նշել էին, որ Վիկտոր Դալլաքյանի օկրուգը գծվել է ըստ իր ցանկության։ Մինչդեռ ԿԸՀ-ի մի աղբյուրից հայտնի դարձավ, որ այդ ընտրատարածքից դուրս են մնացել Դսեղը, Գուգարքը եւ պարոն Դալլաքյանի համար ցանկալի եւս մի քանի գյուղեր։ Եթե նույնիսկ օկրուգը ձեւավորվեր Վիկտոր Դալլաքյանի ցանկությամբ, ապա նա ընտրվելու քիչ հնարավորություն ունի, քանի որ այդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու Ճաճոյի Էդոն։ Հանրապետական կուսակցության ցուցակում էլ, Վիկտոր Դալլաքյանը կլինի ոչ անցողիկ մասում։

Ցավակցելով պրն Դալլաքյանին, այնուամենայնիվ, ուրախությամբ նշենք, որ Ճաճոն՝ Լեդի Հակոբի, Դոդի Գագոյի, Բուռնաշի եւ նման մի շարք այլ գործիչների հետ միասին կազմելու են անկախ Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ խորհրդարանի ինտելեկտուալ կորիզը։

ՎԱՏ ԼՈՒՐ

Ejmiacin

Վերջին երեք օրերին Էջմիածին քաղաքը հայտնվել է լրիվ շրջափակման մեջ։ Քաղաքի հացի փռերը հոսանքազրկվել են եւ, փաստորեն հնարավորություն չունեն հաց արտադրելու։ Այս միտումնավոր «բլոկադան» ստեղծվել է այն նպատակով, որ էջմիածինցիներն ուտեն ուժայիններից մեկի սեփականություն հացի գործարանի արտադրած հացը։

Քաղաքը զրկվել է նաեւ կաթնամթերքի համեմատություն կատարելու հաճույքից։ Թույլ չի տրվում քաղաք մտցնել Երեւանի, Աշտարակի եւ այլ տարածքների արտադրած թթվասերը, կաթն ու կաթնաշոռը։ Հավանաբար շատ շուտով Էջմիածինը կդառնա միակ մենատնտեսն ու մենակերը։ Ուժով նույն հացն ու կաթնամթերքը կերցնելը կարող է սրտխառնոց առաջացնել, իսկ առջեւում խորհրդարանական ընտրություններն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031