Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետ է նշանակվել Արմեն Ազիզյանը։ Նրա վերջին պաշտոնն էր՝ կառավարության աշխատակազմի ղեկավար եւ օպերատիվ հարցերով նախարարի տեղակալ։ Պրն Ազիզյանը իրավապահ ոլորտում չի աշխատում 1992 թվից։ Ցավում ենք երեկվա ոչ ստույգ տեղեկատվության համար։
ИНЫХ УЖЕ НЕТ, А ТЕ ДАЛЕЧЕ
ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի որոշմամբ՝ հնարավոր բոլոր մեղքերը գործած լինելու պատճառաբանությամբ, իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են հանրապետական ուռուցքաբանության գիտական կենտրոնի տնօրեն Լ. Մկրտչյանը եւ գլխավոր բժիշկ Ա. Պետրոսյանը։ Թե նրանց ովքեր կփոխարինեն, Մոսկվայից գալուց հետո կորոշի ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը։
ԿԵՐԵՔ ՁԿԱՆ ԽԱՎԻԱՐ
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բոտուլիզմ ախտորոշմամբ սննդային թունավորման դեպքերը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք, հիվանդացել է 9 մարդ, 1-ը մահացել է։ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ բոտուլիզմ ծանր սննդային թունավորումից կարելի է խուսափել, եթե տնային պայմաններում պատրաստած պահածոները օգտագործելուց առաջ եռացնեք կամ տապակեք 20-25 րոպե։
ԳՈՂԱՑՎԵՑ
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Բենուր Փաշայանի ասուլիսի ժամանակ կորել է Ա1+ հեռուստաընկերության «Կիրակի» վերլուծական ծրագրի հեղինակ Վարդան Վարդանյանի դիկտոֆոնը։ Փետրվարի 28-ին Վարդան Վարդանյանը վերլուծելով ՀԱՕԿ-ում կատարվող փոփոխությունները, նշել էր, թե ՀԱՕԿ-ը եւս ունեցավ ոչ լեգիտիմ նախագահ՝ նկատի ունենալով Բենուր Փաշայանին։
Սեփ. լր.