Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԱՏԸ՝ ՇՈՒՏՈՎ

Մարտ 04,1999 00:00
Armen Ter-Sahakyan

Արմեն Տեր-Սահակյանի փաստաբանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե երբ է տեղի ունենալու դատավարությունը, ասաց՝ իրեն պարզաբանել են, որ, հավանաբար, գործը չի լսվի Կենտրոնի դատարանում, իսկ թե ինչպես կլուծվի հարցը, պարզ կդառնա ընթացիկ շաբաթում։

Նրա պարզաբանումները կարդացեք 4-րդ էջում։

ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԻՆ

David Shahnazaryan

ԱԺ-ն երեկ ստիպված եղավ արտահերթ նիստ հրավիրել՝ երկու շաբաթ կուտակված շուրջ 10 քվեարկությունները կատարելու համար։ Ենթադրելի էր, որ առիթից օգտվելով նաեւ Դավիթ Շահնազարյանը քվեարկության կդնի նախագահի պաշտոնանկության վերաբերյալ իր նախաձեռնությունը։ Սակայն նա չդիմեց այդ քայլին եւ պատճառները «Առավոտին» այսպես բացատրեց. «Ակնհայտ էր, որ ավելի ցածր հնչեղություն ունեցող հարցերը՝ սեփականաշնորհված որոշ օբյեկտների հանձնաժողովը, հեռուստատեսության եւ ռադիոյի կառավարման օրինագիծն անգամ չէին անցնում, քվեարկությունները չէին կայանում։ Այդ իսկ պատճառով առայժմ ավելի հարմար պահի ենք սպասում, եւ այն շուտով կգա»։

ՕՐԱԿԱՐԳՆ ԱՐԴԵՆ ՍՊԱՌՎԱ՞Ծ Է

Vardan Oskanyan

ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ԱԺ-ում հայտարարեց, որ արտաքին քաղաքականության «Օրակարգ» անվանյալ հայեցակարգը «Անվտանգության խորհրդում արդեն երկու ընթերցում է անցել, բայց դեռեւս վերջնական հավանության չի արժանացել»։ Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում պարունակվող խոստման համաձայն, այդ հայեցակարգը դեռ մեկ տարի առաջ պիտի ներկայացվեր։

«Մենք ուղղակի զգացինք, որ դա այսօր մեր ունեցած հնարավորություններից վեր է,- խոստովանեց պրն Օսկանյանը։- Նման փաստաթուղթ պատրաստելու համար անհրաժեշտ են համապատասխան ինստիտուտներ եւ շատ ավելի լուրջ վերլուծական աշխատանք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031