Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մինի տարբերակ

Մարտ 03,1999 00:00
vchir

Երեկ ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ Արմեն Տեր-Սահակյանի հանցախմբի անդամների ընդհատված դատավարության շարունակությունը։

Մարտի 2-ին վերջին խոսք ասելու հնարավորություն տրվեց երեք ամբաստանյալների՝ Հովհաննես Գաբրիելյանին, Մհեր Գալստյանին եւ Գուրգեն Մանուկյանին։

Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ասելու բան չունի, եւ հույսեր հայտնեց, որ դատարանն արդար վճիռ կկայացնի։ Մհեր Գալստյանը շեշտեց, որ նախաքննության ժամանակ քննությունը միակողմանի է կատարվել եւ նշեց, որ մի «չափալախի» համար նշանակված նախնական պատժաժամկետը խիստ է։

Գուրգեն Մանուկյանն էլ, անդրադառնալով այս պատմությանը, նշեց, որ ո՛չ քննիչն է ճիշտ մեղադրանք ներկայացրել, ո՛չ էլ պետական մեղադրողը։

«Թող մեր արածի համար պատժաժամկետ տան, ոչ թե…»,- ասաց նա։ Այնուհետեւ ներկայացրեց ընկերների հետ իրենց ծանոթության պատմությունը, եւ, թե ինչպես է պատահել դեպքը։ Իր խոսքի վերջում Գուրգեն Մանուկյանը դատավոր Տարիել Մանուկյանից խնդրեց 10 րոպե ժամանակ՝ ծնողների հետ հանդիպման համար, եւ երբ դատավորն էլ հարգեց ամբաստանյալի խնդրանքը, Գուրգեն Մանուկյանը հիացած բացականչեց. «Ապրի մեր դատավորը»։

Ի վերջո, ավարտվեց ամբաստանյալների վերջին խոսքը: Վճիռը հետաձգվեց մինչեւ մարտի 5-ը։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031