Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 02,1999 00:00
qurd

Բավականին ընդարձակ մի տարածքում, որը Հայաստանի հանրապետության սահմաններին է հարում, 20-րդ դարի խոշորագույն ճգնաժամերից մեկն է տեղի ունենում. դա քրդական հիմնահարցն է, որը ոչ միայն ընդգրկում է Մերձավոր Արեւելքի չորս պետություններ (Իրան, Թուրքիա, Իրաք եւ Սիրիա), այլ նաեւ վերաճում է միջազգային հիմնախնդրի։ Որոշակի չափով այդ հիմնահարցը վերաբերում է նաեւ Անդրկովկասին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հասկանալի պատճառներով խուսափում է քրդական հիմնախնդրի քննարկմանը մասնակցելուց։ Միջազգային հարաբերությունների փոփոխության կապակցությամբ՝ ԽՍՀՄ փլուզմամբ, Թուրքիայի դերի նվազեցմամբ, Թուրքիայի եւ Եվրամիության երկրների միջեւ եղած հակասությունները, Հունաստանի հետ սրված հարաբերությունները, իրանաթուրքական հարաբերություններում նոր սուր անկյունների առաջացումը, քրդական ազգային ազատագրական շարժման նոր հեռանկարները պայմանավորեցին թուրք-քրդական զինված ու քաղաքական բախումը, քրդական ազգային-ազատագրական շարժման նոր ալիքի առաջացումը։

Այդ պայմաններում քրդական մամուլում քուրդ ազգային եւ քաղաքական առաջնորդների արտահայտությունների մեջ ավելի հաճախ են հայտնվում այնպիսի նյութեր ու մտքեր, որոնք արտացոլում են հայերի եւ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը քրդական հիմնախնդրի հանդեպ։ Այդ բացասական տեսակետները հետեւյալ պատճառաբանություններն են ներառում։

– հայերը Թուրքիայի այն տարածքներն են հավակնում, ինչ քրդերը,

– Հայաստանի ղեկավարությունը նպաստել է Հայաստանում, այսպես ասած, անկախ եզդիների ձեւավորմանը, որը քրդերի մեջ պառակտում է առաջացրել,

– Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ադրբեջանի դեմ մղած ռազմական գործողությունների հետեւանքով երկու հարյուր հազար քրդերի արտագաղթի պատճառ են հանդիսացել Քելբաջարի, Լաչինի, Ջեբրայիլի ու Կուբաթլիի շրջաններից, որը պատմական «Կարմիր Քրդստանն» էր ներկայացնում։

Քրդստանի սխեմատիկ քարտեզները ամբողջ Արեւմտյան Հայաստանն են ընդգրկում, նույնիսկ Ղարսի ու Սուրմալուի մարզերը։

Հայաստանի ինքնամեկուսացումը քրդական հիմնահարցերից կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը իր համար կարեւորագույն քաղաքական գործընթացներից կովկասյան-մերձավորարեւելյան տարածաշրջանում։ Անհրաժեշտ է Հայաստանի մերձավորությունը քրդական կազմակերպությունների հետ։ Ինչպես հայտնի է, Եվրոպայի մի շարք երկրներում անց են կացվել կարեւոր նախաձեռնություններ վտարանդիության մեջ գտնվող քրդական խորհրդարանում։ Ինչու այդ կազմակերպության ձեռնարկած հասարակական բնույթի միջոցառումները չկազմակերպել Երեւանում։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031