Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 02,1999 00:00
lav lur

ՀԺԿ համագումարը դռնփակ նիստում միաձայն նախագահ է ընտրել Կարեն Դեմիրճյանին։ Ընտրվել է նաեւ կուսակցության վարչություն 96 անդամով։ 53-ը ՀԺԿ տարածքային կազմակերպությունների ղեկավարներն են։ Ասենք նաեւ, որ ՀԺԿ համագումարի առաջին օրը զուռնա-դհոլ էին նվագում այն դահլիճի առջեւ, որտեղ ընթանում էին այդ ատյանի աշխատանքները։ Երաժիշտներն Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էին։ Դա այն գյուղն է, ուր նախագահական ընտրարշավում առաջին ոչխարը մորթվեց Դեմիրճյանի ոտքերի տակ։ Համագումարից հետո չմորթելով ոչ մի ոչխար, ՀԺԿ-ն կարեւոր քայլ կատարեց դեպի քաղաքական պայքարի քաղաքակիրթ նորմեր։

ՎԱՏ ԼՈՒՐ

ԱԺ Վերահսկիչ պալատը, վարկերի իրացման արդյունավետությունը ստուգելու իր հայրենանվեր առաքելության շրջանակներում, վերջերս ստուգումներ անցկացրեց Կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի կենտրոնում։ Այն նախարարության եւ Համաշխարհային բանկի միջնորդ օղակն է՝ կրթությանը տրամադրված վարկի ծրագրում։ Վարկերի ծախսման հայաստանյան ավանդույթները լավ իմանալով՝ չենք կասկածում հայտնաբերված չարաշահումների եւ անօրինականությունների իսկությանը։ Սակայն չար լեզուներն ասում են, որ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը խիստ ու երկարատեւ ստուգումներ անցկացնելու այլ՝ անձնական պատճառներ էլ ուներ։ ՀԲ-ի վարկով ֆինանսավորվող դասագրքերի մրցույթում այս տարի նաեւ պարոն Թավադյանի եղբոր՝ Լ. Թավադյանի 9-10-րդ դասարանների քիմիայի դասագիրքն է ներկայացված, որը հաղթող ճանաչելու ցանկությունն է ստիպել ավելի ջերմեռանդ լինել ստուգումներում։ Սակայն ճնշման այդ ձեւը, հավանաբար, իրեն չի արդարացրել, քանի որ դասագիրքն, այնուամենայնիվ, մերժվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031