Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալվում է նախագահի արդարամտություն

Մարտ 02,1999 00:00
stop

Սպանված գեներալ Արծրուն Մարգարյանի թիկնապահներից հատկապես մեկի՝ Արսեն Խաչատրյանի ծնողներն ու հարազատներն են ամեն օր հավաքվում Ազատության հրապարակում։ Երեկ էլ նրանք դարձյալ երթ էին կազմակերպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայր՝ այս անգամ շնորհակալական մղումներով. նախագահը թույլ էր տվել Արսեն Խաչատրյանի մորը կես ժամով տեսակցել որդու հետ։ Թե ինչու նման թույլտվություն չստացավ Արմեն Խաչատրյանի մայրը՝ Վարդուհի Ջանինյանը, վերջինս այսպես բացատրեց. նախագահին ուղղված դիմումի օրը (ինչպես որդու ձերբակալումից հետո առհասարակ) ինքը վատառողջ էր եւ չի մասնակցել երթին, հետեւաբար, նաեւ դիմում գրելուն։ Սակայն, չգիտես ինչու, համոզված էր, որ իրեն էլ թույլ կտան «թեկուզ տասը րոպեով» տեսնել որդուն։ Ո՛չ դատախազությունում, ո՛չ ՊԱԿ-ում նման թույլտվություն չեն ունեցել։

Փաստաբանի տվյալներով՝ Արմենը ՊԱԿ-ի մեկուսարանում է։ Այն, որ անընդհատ շոշափվում է միայն Արսեն Խաչատրյանի անունը, որոշակի տարակուսանք է առաջացնում։ Արմենին հարցաքննելու, նրա ցուցմունքների մասին լռում են։ Անգամ խոստումներ են հնչել, որ Արմենին ազատ կարձակեն։ Սակայն նրա մայրը՝ տիկին Վարդուհին, առ այսօր որեւէ լուր չունի որդուց։ Հուսահատ, ինքն էլ երեկ մի դիմում է գրել նախագահ Քոչարյանին՝ հույսով, որ իրեն էլ կխղճան ու թույլ կտան հանդիպել որդուն, համոզվել, որ նրան որեւէ բան չի պատահել։ Արդեն նախադեպ ունենալով՝ կարծում ենք՝ նախագահը այս հարցում էլ մեծահոգի կլինի ու անորոշության մատնված մորը՝ որդուն տեսնելու թույլտվություն շնորհելով, կսփոփվի։

Ի դեպ, Արմեն Խաչատրյանի եղբայրներից մեկը վերջերս է վերադարձել Ղարաբաղից («3-4 ամսով սահմանն էր պահում»), «մյուսը Ղազախում է»,- նշեց Վարդուհի Ջանինյանը։ Այսպիսով, այն վարկածը, թե Արմեն Խաչատրյանին ազատ են արձակել, հօդս է ցնդում։ Նրա ճակատագիրը պարզ կլինի արդեն ՀՀ նախագահի «վերաբերմունքից» հետո։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031