Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիկումը» հրաշքներ է գործում

Մարտ 02,1999 00:00

«Արմենիկումի» մասին ժողովրդի մեջ արդեն առասպելներ են սկսում պտտվել։ Դժվար է ասել, թե ներքոշարադրյալը որքանով է առասպել, այնուամենայնիվ, այն, ինչ լսեցինք, իսկապես հրաշքի էր նման։

Ըստ ոչ այնքան հավաստի տեղեկությունների, օրերս «Արմենիկումի» գործած հրաշքները ցուցադրելու համար մի մեծ խումբ գիտնականներ հրավիրվել են այն լաբորատորիան, որտեղ «Արմենիկումի» փորձարկումներն են կատարվում։ Նրանց ցույց են տրվել մի շարք փորձեր, որոնցից ամենահետաքրքիրն ու լայն մասսաների համար հասկանալին կատարվել է սովորական հավկիթի հետ։ Պատմում են, որ հավկիթը նախ եփվել է, այնուհետեւ ձվի դեղնուցի մեջ ներարկվել է «Արմենիկում», որից որոշ ժամանակ անց ձվի դեղնուցը ձեռք է բերել թարմ դեղնուցի բոլոր հատկությունները։

Ի՞նչ է սա նշանակում։ Մի՞թե, իրոք, «Արմենիկումը» կարողանում է վերակենդանացնել մահացած բջիջները։ Եթե իսկապես դա այդպես է, ապա այնպիսի անբուժելի հիվանդություն, ինչպիսին, ասենք, լյարդի ցիռոզն է՝ այսուհետ կարելի է համարել «թեթեւ» հիվանդություն «Արմենիկումի» համար։ Եվ եթե իսկապես մեզ հասած լուրը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է ասել, որ իրականացավ բոլոր ժամանակների բոլոր հեքիմների, ալքիմիկոսների եւ բժիշկների երազանքը. գտնվել է «կյանքի էլիքսիրը»։ Այնպես որ, չպետք է զարմանանք, եթե շուտով Հայաստանը ողջ աշխարհի բժիշկների համար Մեքքա դառնա։

Գ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031