Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՍԵՆՔ, ԹԵ ՈՎ Է ՆԱ, ՉՆԱՅԱԾ ՆԱ ԳԻՄԻՇՅԱՆՆ Է

Մարտ 02,1999 00:00
Xosrov Harutyunyan

Խոսրով Հարությունյանն ԱԺ-ում երեկ հայտարարեց, որ «Արմենիա» հյուրանոցի աշխատակիցներին փաստաբան է առաջարկել, որ կարողանան աշխատանքային օրենսդրության շրջանակներում լուծել իրենց վիճահարույց խնդիրները հյուրանոցի սեփականատերերի հետ։ Սակայն կոլեկտիվը մերժել է այդ առաջարկը, քանի որ որոշ պատգամավորներ «նրանց հույս էին ներշնչել, որ օրենքով իրենց վերապահված 20% անհատույց սեփականաշնորհման իրավունքից դեռեւս օգտվելու հնարավորություն ունեն. մի բան, որ անիրականանալի է»։ ԱԺ նախագահը չտվեց այդ պատգամավորների անունները, սակայն Մկրտիչ Գիմիշյանը ինքնաբացահայտվեց։

ՄԵՐ ՌՈՒԶԱՆԸ

Ստեփանակերտի մամլո ակումբի նախագահ է ընտրվել «Առավոտի» եւ «ԼՂ Հանրապետություն» թերթերի թղթակցուհի Ռուզան Իշխանյանը։ Շնորհավորում ենք եւ բեղմնավոր աշխատանք ցանկանում։ Նա այդ դիրքում փոխարինել է Գեղամ Բաղդասարյանին։

ԶՈՒՐ ԶԱՆԳԵՐ

Vahagn Xachatryan

ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանն այն կարծիքին է, թե «Արմենիա» հեռուստաընկերության «Օրը» ծրագրի եթերում հնչող զանգերը սարքովի են։ Պատգամավորն այդպես է մտածում, քանի որ բազմիցս հաղորդումների ժամանակ փորձել է կապվել ստուդիայի հետ եւ միշտ՝ ապարդյուն։

ՄԱՇԻՆԵՆ ՉԵԿԱՎ, ՅԱՐՈ ՋԱՆ

meqena

«Առավոտը» Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին դիմեց՝ պարզելու տարածված ասեկոսեների իսկությունը, թե Վազգեն Սարգսյանը նրա որդու հարսանիքին «Վոլգա» է նվիրել։ Անդրանիկ Մարգարյանի պատասխանն էր. «Տղայիս հարսանիքը հունվարի սկզբին էր։ Վազգեն Սարգսյանը ներկա էր, բայց ավտոմեքենա չի նվիրել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031