Փարիզում փետրվարի 26-ից սկսված բանակցությունները՝ ՌԱԿ-ի երկփեղկումը դադարեցնելու նպատակով՝ խիստ արդյունավետ ավարտվեցին։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Հակոբ Գասարջյանի եւ Հայկաշեն Ուզունյանի գլխավորած ՌԱԿ վարչությունները հաշտվել եւ Հայաստանում համագործակցության համար ռամկավարական բոլոր կազմակերպություններից էլ ընտրել են Ռուբեն Միրզախանյանի գլխավորած ՀՌԱԿ վարչությունը։
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը, իր գլխավորած մարմինը կաշխատի մինչեւ ապրիլի 25-ը։ Այդ օրը կկազմավորվի նոր ԿԸՀ-ն՝ կառավարության եւ կուսակցությունների ներկայացուցիչներից, որն իր առաջին նիստը կգումարի ապրիլի 27-ին, ընտրելով նախագահ, փոխնախագահ, քարտուղար։
Կարդացեք նաև
Կարդացեք նաեւ էջ 3:
ԿՀԱՍՑՆԻ՞
Ըստ որոշ տեղեկությունների, Վանո Սիրադեղյանը պատրաստակամություն եւ նախապես համաձայնություն է հայտնել մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր առաջադրվելու համար։
ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Վազգեն Սարգսյանի մոտ օրերս նշվելիք 40-ամյակի առթիվ բանակի հրամանատարները նրա համար գեղեցիկ եւ շատ հետաքրքիր նվեր են պատրաստում։ «Առավոտին» հայտնի է այդ նվերի ձեւն ու իմաստը, բայց մենք չենք կարող զրկել նախարարին հաճելի անակնկալ ստանալու բավականությունից։