Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՄԱ, ԵՍ ՉԵՄ ՍՊԱՆԵԼ»

Փետրվար 27,1999 00:00
spanutyun

ՀՀ նախագահին ուղղված Արծրուն Մարգարյանի թիկնապահ Արսեն Խաչատրյանի ծնողների դիմումը անպատասխան չի մնացել։ Երեկ Արսենի մայրը կես ժամով որդուն տեսակցելու թույլտվություն է ստացել։

«Առավոտին» տիկին Աիդան պատմեց հետեւյալը. Արսենը ասել է, որ իրեն ձերբակալելուց հետո, 6-րդ վարչությունում նոր իմացել է, որ գեներալ Մարգարյանը սպանված է։ Արսենին ՊԱԿ-ի մեկուսարանում ծեծել են (բայց այնպես, որ մարմնի վրա հետքեր չերեւան), ապա նրա հետ «աշխատել է» հատուկ հոգեբանը։ Վերջինս «նրա ականջը լցրել է», որ եթե չստանձնի սպանությունն, իրեն կխոշտանգեն։ Այդ ճնշման տակ Արսենը մեղքն իր վրա է վերցրել։ Մոր հետ տեսակցելու ընթացքում նա անընդհատ կրկնել է. «Մամա, ես չեմ սպանել, չգիտեմ՝ ով ա արել»։ Արսենին նաեւ ստիպում են ասել երրորդ մարդու անունը, որը, հնարավոր է, հենց սպանել է Մարգարյանին։ Չասելու դեպքում մեղքը կընկնի դարձյալ Արսեն Խաչատրյանի վրա։

Ավելին տիկին Աիդան ի վիճակի չէր ասել։ Նրա հետ կապը կպաշտպանենք եւ առաջիկա համարում հնարավորինս կներկայացնենք այս դեպքի մանրամասները։ Արսեն Խաչատրյանը Սովետաշենի թիվ 1 մեկուսարանում է։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728