«Արմենիա» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Գրիգոր Գրիգորյանի «Հայրենիք» պատգամավորական խմբից դուրս գալուց հետո խումբը համալրվել է նոր անդամով։ Նրանում ընդգրկվել է նախկինում Բաղրամյանի խոզաբուծական ֆերմայի տնօրեն Էդիկ Ասատրյանը, որը Վանո Սիրադեղյանի հարցում ձեռնպահ է քվեարկել։
ԴԵՊԻ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ՝ ԷԺԱՆԱՑՐԱԾ ԳՆԵՐՈՎ
«Հայկական ավիաուղիներում» նախապատրաստվում է մի ծրագիր, որը եթե առաջիկա օրերին հաստատվի, ապա Երեւանից Լոս-Անջելես եւ հակառակը թռիչքի արժեքը կկազմի մոտ 450 դոլար։ Ավիաուղիների կոմերցիոն տնօրենը հավաստիացրեց, թե տոմսի արժեքի այս էժանացումը ծառայության որակի վրա չի ազդի։
«ՍԱՓՐԻՉԸ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՕՍԿԱՐԻ»
Կարդացեք նաև
Լավագույն արտասահմանյան ֆիլմի մրցանակի համար կինոռեժիսոր, նաեւ քաղաքական գործիչ Նիկիտա Միխալկովի վերջին՝ «Սիբիրյան սափրիչ» ֆիլմը, որի շնորհանդեսը օրերս եղավ Կրեմլի Սյունազարդ դահլիճում, արդեն ներկայացվել է «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Ֆիլմի համար ծախսվել է 45 մլն դոլար։ Այն Եվրոպայում նկարահանված ամենաթանկ ֆիլմն է։
Սեփ. լր.