Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԿԿԻՍԻ՞ ԱԼ ԿԱՊՈՆԵԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Փետրվար 27,1999 00:00
lurer

Վանո Սիրադեղյանին երբեւէ առնչված նորանոր հաստատություններ են հայտնվել դատախազության ուշադրության կենտրոնում։ Ստուգում են նաեւ «Մանթաշյանց» եւ «Երեւան» հիմնադրամների գործունեությունը։ Տնտեսական գործունեության նման լայնածավալ ուսումնասիրությունը որոշ կանխատեսումների առիթ է դարձել, որ Վանո Սիրադեղյանի համար իրական է Ալ Կապոնեի բախտին արժանանալու հեռանկարը, որին, ի վերջո, ոչ թե գանգստերական գործունեության համար դատապարտեցին, այլ՝ հարկերը չվճարելու։

ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ

Արդեն իսկ նախնական բաժանման է ենթարկված մեծամասնական ընտրատարածքների քարտեզը։ Վիկտոր Դալլաքյանը, որն ակտիվ դեր է ունեցել իր տարածքի քարտեզագրման գործին, պահպանել է նախկին տարածքը եւ ավելացրել մի քանի գյուղ Ֆիոլետովոյի եւ հարակից տարածքներում։ Պետական իշխանությունները մարզպետարանի ղեկավարությանը զգուշացրել են, որ Վիկտոր Դալլաքյանն անպայմանորեն պետք է ընտրվի։ Մինչդեռ քարտեզագրման այսօրվա արդյունքներից դժգոհ է մնացել Գավառի քաղաքապետ Վահագն Հակոբյանը։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԴԱՌՆԱԼԸ՝ 1000 ԴՈԼԱՐ

ՀՀՇ-ի Գեւորիկը հայտարարել է, թե մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Ասենք, որ Գեւորիկն այս առումով բավականին մեծ փորձ ունի։ 1995-ի խորհրդարանական ընտրություններին եւս նա մասնակցել է՝ առաջադրվելով դեպուտատության թեկնածու այն ընտրատարածքում, որտեղ քվեարկվում էին Վազգեն Մանուկյանն ու Բագրատ Ասատրյանը։ Վերջինից ստացած 1000 դոլարով Գեւորիկը հանել էր իր թեկնածությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728