Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՄԿՈՏ ԵՎ ԱՆԱՂՄՈՒԿ

Փետրվար 27,1999 00:00
lurer

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատողներից մեկի վկայությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի յուրաքանչյուր թռիչքից առաջ հատուկ աշխատանք է տարվում ճանապարհն ավտոմեքենաներից, օդանավակայանը մարդկանցից մաքրելու եւ անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն նույնը չես ասի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանի մասին։ Վերջիններս համեստ ու անաղմուկ հասան օդանավակայան եւ նույնքան անաղմուկ էլ մտան ինքնաթիռ։

Երեւան-Փարիզ-Երեւան երթուղուց Մարգարիտ Եսայանի ռեպորտաժը կարդացեք 5-րդ էջում։

ԲԱ ՄԵ՞ԽԸ

Ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածը պահանջում է, որ հանձնաժողովի 3 անդամներ ստորագրեն քվեատուփի զմուռսի վրա։ Հայտնի չէ, թե դա ինչպես է հնարավոր անել, քանի որ Վիկտոր Դալլաքյանը մոռացել է գրել, թե հարկավոր է ստորագրել մեխով։

ՃԿՈՒՆ ԽԱՂԱՐԿՈՒՄ

«Պարույր Հայրիկյանի անձը շատ տուժեց այս վերջին անընդհատ խաղարկումների հետեւանքով։ Ինքը դա շփոթում է քաղաքական ճկունության հետ, բայց՝ չէ։ Այս անգամ շատ խաղաց այս ու այն կողմ, իսկ այդ կուսակցությունում ուրիշ մարդ չկա»,- «Առավոտին» ասաց «Ազգի» խմբագիրը։

Հակոբ Ավետիքյանի հետ հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։

ՄԻԱՍԻՆ

ՀԺԿ-ի այսօր սկսվելիք համագումարում առաջինը նախատեսված է Կարեն Դեմիրճյանի ելույթը։ Մեկ այլ տեղեկությամբ, համագումարում իրադարձություններին ընթացք տալու նախաձեռնությամբ գուցե հանդես գան նախկին ռայկոմականները։ Մասնավորապես նշվում են նախկին առաջին քարտուղարներ Ռուբեն Միրոյանի, Տաճատ եւ Արկադի Սարգսյանների անունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728