Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 26,1999 00:00
lav lur

Քաղաքականացված մուրացկան Գեւորգ Հրանտի Մելքոնյանը (ՀՀՇ-ի Գեւորիկը) պատրաստվում է իր թեկնածությունը դնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ «Ինքնակենսագրական եւ ծրագրահենքային» իր հայտում նա, մասնավորապես, նշում է, որ պատրաստվում է նպաստել ԱԺ ընտրությունների օրինականությանը (լեգիտիմիզացիային) եւ հրապարակայնությանը։ «Ծրագրահենքն» ավարտվում է հետեւյալ պնդումով. «Վստահեցնում եմ, որ իմ խոսքի եւ գործի ուժի մեջ դուք դեռ կհամոզվեք»։

Վատն այն է, որ տարիներ շարունակ նախորդ եւ ներկա իշխանավորներին զվարճացնող ու նրանցից փող հավաքող այս անմեղսունակ երիտասարդը իր մտավոր կարողություններով չի զիջում թեկնածուների հիմնական զանգվածին։

ՎԱՏ ԼՈՒՐ

Երեւանի դպրոցներից մեկում մի ուսուցչուհի (տվյալները խմբագրությունում են) ցածր դասարանի աշակերտներին քերականություն (անցյալ եւ ներկա ժամանակները) ուսուցանելիս նախադասությունների հետեւյալ օրինակներն է ներկայացրել. «Ես գիտեի, որ Վանո Սիրադեղյանը հանցագործ է», «Ես համոզված եմ, որ այդ հանցագործությունը կբացահայտվի»։

Նախորդ ռեժիմի ապազգային, կոսմոպոլիտական կրթությանը վերջապես իր տեղը զիջեց ազգային գաղափարախոսության վրա հիմնված հայեցի դաստիարակությանը։ Ուստի, ավելացնենք ներկա ժամանակի մեր տարբերակը. «Մենք վստահ ենք, որ այդ ուսուցչուհուն կհաջողվի իր սաներից պատրաստել կատարյալ տականքներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728